2020թ. հունվարի 1-ից Հայաստանում երրորդ երկրից ներկրվող մեքենաների համար կգործեն ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը: «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանի հետ փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ է սպասվում երրորդ երկրից մեքենա ձեռք բերել ցանկացողներին:
«Մեքենաների հարկը հաշվելու են` կախված շարժիչի ծավալից: Նոր մեքենաները նաև հարկվելու են մեքենայի արժեքի որոշակի տոկոսով: Եթե այդ տոկոսն ավելի ցածր է լինելու, քան շարժիչի ծավալի դրույքաչափով հաշվելիս, ապա կհարկվի՝ ըստ շարժիչի ծավալի: Պետք է տարանջատել ներկրողների երկու կատեգորիա՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, նրանք հարկվելու են տարբեր կերպ: Մեքենայի տարիքից և շարժիչի ծավալից կախված՝ անհամեմատ բարձրանում են մաքսային վճարները: Օրինակ ՝ եթե դիտարկենք 7 տարեկան Opel-Astra-ն, ապա նրա մաքսազերծումը 6100 դոլար կկազմի: Այդ մեքենայի շուկայական արժեքը հիմա 2500 դոլարից սկսած է»:
Տիգրան Քեյանի կարծիքով՝ սա մեքենաների գների կտրուկ աճի չի բերի, հատկապես, որ մեքենաներ արտադրող ընկերություններից շատերն իրենց ներկայացուցչություններն ունեն ԵԱՏՄ տարածքում, որտեղից ներկրվող մեքենաների վրա այդ դրույքաչափերը չեն անդրադառնալու:
«Չեմ կարծում, որ կտրուկ կաճեն մեքենաների գները, քանի որ տնտեսապես ոչ մի քաղաքացու ձեռք չի տա՝ հին մեքենան 7-8 հազար դոլարով ձեռք բերի: Եթե քաղաքացին ունի 2500 դոլար Opel-Astra գնելու համար, 6000 դոլար չի տա այն ձեռք բերելու համար, կսկսեն ձեռք բերել ավելի նոր մեքենաներ, որոնք արտադրվում են ԵԱՏՄ տարածաշրջանում:
Օրինակ՝ Ռուսաստանում, մենք գիտենք, մի քանի ընկերությունների ներկայացուցչություններ կան՝ Toyota, BMW, Mercedes-ն է պայմանագիր կնքել, շուտով կսկսեն արտադրել: Քաղաքացիների մեջ կարծիք կա, որ Ռուսաստանում արտադրված մեքենաները որակապես զիջում են Ճապոնիայում և այլ երկրներում արտադրված մեքենաներին, պրակտիկայում չեմ կիրառել, չգիտեմ, դա մասնագետները կարող են ասել, թե ինչո՞վ է տարբերվում Ռուսաստանում հավաքված BMW-ն այլ երկրում հավաքվածից:
Դետալների հետ կապված խնդիր չկա, նույն դետալներն են, օրիգինալ դետալներով են, ուղղակի հավաքման հետ կապված կարող է որոշակի խնդիր լինել: Կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի, քանի որ մի շարք ապրանքների հավաքագրման աշխատանքները կատարվում են այլ երկրներում: Օրինակ՝ հեռախոսները կամ հագուստները, որոնք արտադրվում, կարվում են Չինաստանում ու որակյալ են, բայց չինական ապրանքներ կան, որ մենք գիտենք՝ անորակ են: Նույն երկրի ժողովուրդն է արտադրում և հավաքագրում»:
Մեքենան իրավաբանական անձանցից ձեռք բերելը վարորդի համար ձեռնտու չէ: Տիգրան Քեյանի խոսքով՝ խանութից դուրս բերված մեքենան վերավաճառելու դեպքում այն մոտ 10 տոկոսով էժանանում է:
«Իրավաբանական անձանցից մեքենա ձեռք բերելը...
Կարդալ ամբողջովին