Դեպի վեր

Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել

azatutyun.am08/1/2020, 4:24

Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու առաջադրելը միանշանակ չի ընդունվել։ Որոշ իրավաբաններ և իրավապաշտպաններ շեշտում են՝ նախկին իշխանության կադրն ինչպե՞ս կարող է հայտնվել նոր Հայաստանի Սահմանադրական դատարանում և իրականացնել արդարադատություն այն դեպքում, երբ տարիներ շարունակ աչք է փակել տարբեր խախտումների վրա։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պնդում է՝ Բարձր դատարան ներկայացվող դատավորի թեկնածուն պետք է համապատասխանի հեղափոխության արժեքներին։ Իսկ դրա համար Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր ոչ թե 2001-ից դատավորի կենսագրություն կերտած Խունդկարյանին, այլ հեղափոխությունից հետո նշանակված մեկին, որը որևէ առնչություն չի ունեցել նախկին իշխանությունների հետ. - «Եթե նախկինների մարդը չլիներ, նա այդ պաշտոնը չէր ստանձնի: Ես առաջարկում եմ շատ կարճ ժամանակ տրամադրել, փորձել վեր հանել բոլոր գործերը, որոնցով մասնակցել է Խունդկարյանը, այդ թվում նաև վերջերս որոշում է կայացրած եղել, այնպես որ բացեք, նայեք իր անցած ճանապարհը, իր գործունեությունը, ես վստահ եմ, որ կլինեն բազմաթիվ գործեր»:

Երեկ Դատավորների ընդհանուր ժողովը, որին մասնակցում էր 194 դատավոր, 145 ձայնով ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց 2018-ի սեպտեմբերից Վճռաբեկ դատարանը նախագահող 47-ամյա Խունդկարյանին։ Բացի Վճռաբեկ դատարանի նախագահից, Դատավորների ընդհանուր ժողովին իր թեկնածությունն էր առաջադրել նաև Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը: Նրան կողմ է քվեարկել 38 դատավոր։

Ըստ Սահմանադրության` Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Նինա Կարապետյանցը թեև անուն չի նշում, բայց պնդում է՝ իր ճանաչած դատավորների շարքերում կան այնպիսիները, որոնք աչք չեն փակել մարդու իրավունքների խախտումների վրա։ Մինչդեռ, ըստ իրավապաշտպանի, Խունդկարյանն այդպիսին չէ. - «Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի գնում է կործանման, եթե մենք չենք կարողանում ընդամենը 3 հոգի գտնել այնպիսի մարդիկ, ովքեր բացի տեխնիկական այդ տարբեր պահանջներից` իրավաբան լինելուց, բարձրագույն կրթությունից, օժտված են նաև 2 կարևորագույն հատկանիշներով, իմ պատկերացմամբ, կարևորագույն հատկանիշներով. առաջինը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, երկրորդը` բարոյական որակներից զրկված չեն, որովհետև ՀՀ քաղաքացին միայն կապույտ անձնագիրը չի, ՀՀ քաղաքացի լինել նշանակում է պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն օրենքի, իրավունքի, ժողովրդավարության, իսկ բարոյական նորմերով օժտված լինել նշանակում է չլռել այն ժամանակ, երբ որ դու կարող ես ու գիտակցում ես, թե ինչ վտանգներ են սպառնում Հայաստանի Հանրապետությանը»:

Երվանդ Խունդկարյանը թերևս մամուլին հայտնի դարձավ 2004 թվականին, երբ Ա1+ հեռուստաընկերությանն առնչվող որոշում էր կայացրել որպես տնտեսական դատարանի դատավոր։ Խունդկարյանը մերժել էր եթերազրկված հեռուստաընկերության դիմումն ընդդեմ «Սինեմաքս» ընկերության` այդպիսով նախապատվություն տալով պետռեգիստրում չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը։ Իսկ 2008-ի հետընտրական արյունալի մարտյան իրադարձություններից հետո Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի դատավոր էր։ Թեև նա վարչական և քաղաքացիական դատարանի դատավոր էր և առնչություն չի ունեցել քրեական գործերին, Կարապետյանցը, սակայն, պնդում է՝ դա կապ չունի. - «Մարտի 1-ն ամենածանր, ողբերգական իրադարձությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482487
EUR568579
RUR6.566.78
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր