Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Ավդալյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում՝ թիվ 14 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամ...

Կարդալ ամբողջովին