Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահի՝ Մելանյա Ստեփանյանի գործունեության հետ կապված խոսակցությունները նոր շունչ են առնում: Նշենք, որ Ստեփանյանը երգչուհի Սոնա Ռուբենյանի սկեսուրն է:
Բանն այն է, որ դեռ ամիսներ առաջ նրա հասցեին մեղադրանքներ էին հնչում 3 մլն դրամ յուրացնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Մեղադրանքները կարծես «միս ու արյուն են ստանում». երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, և որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:
Ստեփանյանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պնդում է՝ առաջադրված մեղադրանքը զրպարտանք է, որի մասին տեղեկացել է այսօր առավոտյան։ Նրա խոսքով՝ սա դիտավորյալ կազմակերպված քայլ է իր դեմ։
«Այդպիսի բան չկա և չի կարող լինել։ Կեղծ մեղադրանքներ են, որոնք դիտավորյալ կազմակերպած են, և ես գիտեմ՝ ով է կազմակերպում։ Բոլորը օրենքի առաջ պատասխան են տալու, ու ես ազատվելու եմ մի քանի խուժան մարդկանցից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շեշտում է նա:
Ստեփանյանը վստահ է, որ այս ամենը ֆեդերացիայի սաներից մեկի ծնողն է կատարում, որը 7 տարի շարունակ զրպարտում է իրեն․ «Հայտնի մարդու կին է, բոլորն էլ գիտեն՝ ով է։ Սակայն օրենք կա, ապացույցներն էլ կան, որ նման բան չկա»։
Ծնողը, ում ակնարկում է Ստեփանյանը, մեր տեղեկություններով, «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կինն է՝ Մարինե Բայրամյանը։
Կապ հաստատեցինք նաև նրա հետ: Վերջինս Գեղասահքի ֆեդերացիայի նախագահի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները համարում է անհիմն՝ պնդելով, որ Ստեփանյանը պարզապես շահարկում է իրենց անունները։
«Բոլորը իրենից դժգոհ են։ Նա խոչընդոտում է շատ երեխաների՝ հաջողության հասնելու իրենց ճանապարհին: Բացի դրանից, իր դեմ այս քայլը շատ ծնողների բողոքների արդյունք է։ Ես դեռ ոչինչ իր հանդեպ չեմ ձեռնարկել, միայն ու միայն պահանջել եմ հեռու մնալ իմ երեխաներից և չփորձել կանգնել նրանց ճանապարհին՝ սկսած այն պահից, երբ երեխաներիս մարզչին փոխեցի»,- ասում է Մարինե Բայրամյանը։
Ըստ նրա՝ իր երեխաները գեղասահքի հաճախելու ընթացքում սկզբում եղել են Ստեփանյանի խմբում, հետո մայրը երեխաներին տեղափոխել է այլ խումբ. «Ինքը և՛ ֆեդերացիայի նախագահ է, և՛ նաև մարզիչ: Բայց քանի որ նրա մոտ մարզվելով՝ երեխաները բացարձակ ոչնչի չէին կարող հասնել, որոշեցի փոխել մարզչին, և այդ օրվանից սկսած՝ իմ երեխաների համար նա բազում խոչընդոտներ է ստեղծել: Սակայն, փառք Տիրոջը, աղջիկներս ուժեղ կամք ունեն, և նրանց շատ դժվար է կոտրել և հեռու պահել իրենց ֆանատիկ սիրուց՝ գեղասահքից»։
Մարինե Բայրամյանն ասում է, որ Ստեփանյանը, իրենց անունը շահարկելով, փորձում է անձնական տարածք բերել իր իսկ ստեղծած խնդիրները, որոնք միշտ եղել են ի վնաս Հայաստանի մարզիկների:
«Ես՝ որպես ծնող, միշտ փորձել եմ կառուցողական մոտեցմամբ նպաստել այս մարզաձևի զարգացմանը, ինչը պետք է աներ ֆեդերացիան: Երեխաներին մրցումների ենք ուղարկում մեր ֆինանսական միջոցներով, չունենք աջակցություն ֆեդերացիայից: Փոխարենը երկիրը ներկայացնող երեխաները միշտ քարկոծվում են՝ իբր չեն կարողանում Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնել։ Ֆեդերացիայի նախագահը պետք է արդար մոտեցում ցուցաբերի»,- ասում է նա։
ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ Գեղասահքի ֆեդերացիայի նախագահի հետ կապված մեղադրանքներից տեղյակ չէր։ Ըստ պատգամավորի՝ Ստեփանյանի դեմ ոստիկանությունում հայտ ներկայացնելուց հետո այլև...
Կարդալ ամբողջովին