Իրանական կողմը չի բացառում ԱՄՆ-ի հետ համաձայնությունը բանտարկյալների փոխանակման շուրջ, սակայն այդ հարցը պետք Է քննարկվի ատոմային գործարքից առանձին: Հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի (բանտերում) գտնվող իրանցի քաղաքացիների դրությանը, ապա մենք առջին օրվանից հայտարարել ենք այդ հարցի մասին մեր անհանգստության մասին: (…) Այդ թեման գտնվում Է մեր օրակարգում, սակայն, բնական Է, որ դրանք տարբեր հարցեր են (խոսքը բանտարկյալների փոխանակության եւ միջուկային գործարքին վերադառնալու մասին Է - ծանոթ. խմբ.)»,- ասել Է նա:
Դիվանագետը հավելել Է, որ «եթե հակառակ կողմը ցանկություն հայտնի, ապա երկու հարցերի շուրջ համաձայնությունը հնարավոր Է ամենակարճ ժամկետներում»: Ավելի վաղ Իանի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Reuters գործակալությանը տված հար...
Կարդալ ամբողջովին