Դեպի վեր

ՀՀ և երրորդ երկրների կողմից ԱՀ միջազգային ճանաչումը՝  որպես առաջին հրատապության հարց

armenpress.am10/12/2020, 7:48

ՀՀ և երրորդ երկրների կողմից ԱՀ միջազգային ճանաչումը՝  որպես առաջին հրատապության հարց

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը գերխնդրի է վերածվել, ուստի, դիմում ենք միջազգային հանրությանը ակտիվ քաղաքական խոսույթ և գործելակերպ դրսևորելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Ադրբեջանի կողմից սանձազերծված, պարտադրված պատերազմի պայմաններում ԱՀ չճանաչվածությունը ցույց տվեց, որ ԱՀ-ն չի կարող օգտվել անվտանգության այն արտաքին երաշխիքներից, որոնցից օգտվում է համաշխարհային ընտանիքը: Չնայած այս հանգամանքին՝ ԱՀ-ն այսօր առանց արտաքին ուժերի օգնության, սեփական զինված ուժերով կազմակերպում է սեփական ժողովրդի անվտանգությունը, ինչը, թերևս, ամենագլխավոր պայմանն է պետության բնութագրական հատկանիշներում:

Տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես զսպման մեխանիզմ համակարգել է արտաքին քաղաքական, ներքաղաքական, ռազմաքաղաքական գործառույթներ: Պայմանավորված ռազմաքաղաքական իրողություններով՝ ՀՀ և ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունն է միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, ինչն իրականացվում է աշխարհաքաղաքական իրողությունների և դիրքափոխությունների գնահատմամբ:

1991 թվականին Արցախի Հանրապետության անկախության հռչակմանը հաջորդած տասնամյակների ընթացքում գերակա է եղել այն սկզբունքը, որ որևէ պետության իրավաբանական գոյությունը կախված է ոչ թե այլ պետությունների կողմից նրա գոյության ճանաչումից, այլ միջազգային իրավունքով սահմանված պետությունը բնութագրող հատկանիշների ամրագրումից: Այսօր, առավել քան երբևէ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չէ, խնդրում գերակա է մի ամբողջ ժողովրդի անվտանգության ապահովման բաղադրիչը՝ ճանաչման դեպքում դրա ամրագրումը միջազգային մակարդակի երաշխիքներով:

Տասնամյակներ շարունակ ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի հետաձգումը քաղաքական-դիվանագիտական զսպման մեխանիզմ էր, և ենթադրվում էր, որ դա կարող է իրականացվել Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում: Այսօր, առավել քան երբևէ, այդ պահը հասունացել է:

Մենք կարևորում ենք Արցախի Հանրապետության ճանաչումը ոչ միայն ՀՀ, այլ նաև պետությունների համաշխարհային ընտանիքի կող...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր