Newmag-ը առաջարկում է կարդալ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն ու ամեն ինչ հասցնել: Այն դիմացել է ժամանակի փորձությանը, միջազգային ճանաչում է ձեռք բերել և դարձել է անձնական արդյունավետության աճի դասական օրինակ։ Գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը թարգմանելուն զուգահեռ կիրառել է Դեյվիդ Ալենի խորհուրդներն ու գրքի թարգմանությունն ավելի արագ է ստացվել:
Գիրքն անձնական արդյունավետությունը բարձրացնելու բացահայտումների մասին է: Սա նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ուղեցույց է մի աշխարհում, որտեղ աշխատանքի ծավալը մեծանում է, դառնում փոփոխվող ու անորոշ:
Դեյվիդ Ալենին համարում են արդյունավետության տեսության առաջատար: Նա իր անունով հիմնել է ընկերություն, որը շատ երկրներում ինքնազարգացման դասընթացեր է կազմակերպում: Դեյվիդ Ալենը բացատրում է նպատակներ սահմանելու, հանգստանալու կարևորությունը և մատուցում պարզ ուղեցույցներ՝ գործերը կարգի բերելու համար:
Newmag-ը հրատարակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը
Տարիներ առաջ Դեյվիդ Ալենի հետ հանդիպել է անձնական աճի մարզիչ Սերգեյ Ուսնուն...
Կարդալ ամբողջովին
