Դեպի վեր

Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վարույթներն ուղարկվել են դատարան (տեսանյութ)

armtimes.com05/26/2023, 9:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վարույթներն ուղարկվել են դատարան (տեսանյութ)

Պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ մասնավորապես ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ պարզվում է, որ պահեստազորում ընդգրկված անձինք, ստանալով համապատասխան հրավեր, ներկայանում են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ՝ իրենց կցագրման տարածքային ստորաբաժանումներ, որտեղ պատշաճ կերպով ծանուցվում են հայտարարված վարժական հավաքներում ընդգրկված լինելու մասին, սակայն հրաժարվում են ստանալ դրանց մասնակցելու և վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագրերը, ինչի մասին կազմվում են արձանագրություններ:

Որոշ դեպքերում անձինք ստանում են ծանուցագրերը, սակայն սահմանված օրը և ժամին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, չեն ներկայանում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ՝ այդ կերպ խուսափելով վարժական հավաքներից։

Բացի այդ, շրջանառվում է նաև վարժական հավաքներից խուսափելու առերևույթ հանցանքի կատարման նոր եղանակ, համաձայն որի՝ վարժական հավաքների ներգրավման ենթակա քաղաքացիները ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ են ձևակերպվում այնպիսի ընկերություններում կամ հիմնարկ ձեռնարկություններում, որոնց աշխատակիցներն օրենքի ուժով ունեն ամրագրում, այսինքն՝ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ ենթակա չեն վարժական հավաքների ներգրավման:

Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերևույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նշված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 383 389
EUR 408 423
RUR 4.64 4.85
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր