Դեպի վեր

Ողբերգական ավտովթար-հրդեհ Երևանում․ Lexus-ը վերածվել է մոխրակույտի, վիրավորին, իր կյանքը վտանգելով, ավտոմեքենայից դուրս է բերել ոստիկանության ծառայողը․ հրշեջները կրակը մարելուց հետո, այնտեղ հայտնաբերել են մոխրացած դի․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ

shamshyan.com12/28/2022, 5:48

Ողբերգական ավտովթար-հրդեհ Երևանում․ Lexus-ը վերածվել է մոխրակույտի, վիրավորին, իր կյանքը վտանգելով, ավտոմեքենայից դուրս է բերել ոստիկանության ծառայողը․ հրշեջները կրակը մարելուց հետո, այնտեղ հայտնաբերել են մոխրացած դի․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի սյանը, ապա երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, ոստիկանության զորքերի ծառայողը, վտանգելով իր կյանքը, մոտեցել է վառվող ավտոմեքենային և այնտեղից դուրս բերել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները մարել են ավոտմեքենայում առաջացած հրդեհը, որից հետո այնտեղ հայտնաբերել են ամբողջովին մոխրացած դի։

Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտ պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Մհեր Կարապետյանը, Արման Խալաթյանը և կրտսեր պարեկ Սամվել Պողոսյանը։

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր