Դեպի վեր

Դեսպանը վերահաստատում է ԱՄՆ դիրքորոշումը` Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն Մինսկի խմբի օրակարգում է

azatutyun.am18 ժամ առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Դեսպանը վերահաստատում է ԱՄՆ դիրքորոշումը` Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն Մինսկի խմբի օրակարգում է

Վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարում՝ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չի համարում` շեշտելով` այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է։ Դեսպանից լրագրողներն այսօր հետաքրքրվում էին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ։

«Այն, ինչ տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես Գորիս - Կապան ճանապարհին... այդ առումով մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության։ Ուզում եմ ընդգծել ու արդեն մի քանի անգամ ասել եմ` մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է», - ասաց դեսպանը։

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համապարփակ լուծման անհրաժեշտություն է տեսնում, նշում է դեսպանը։ Լին Թրեյսին ասում է, որ պետք է ընթանան բանակցություններ. «Դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սա է ամերիկյան կողմի դիրքորոշումը»։

Նույնաբովանդակ հայտարարություն Հայաստանում ԱՄՆ դեսպանը շաբաթավերջին էր արել՝ պատասխանելով «Ազատության» հարցին։ Պաշտոնական Բաքվի արձագանքն էլ չէր ուշացել։ Ադրբեջանն «անթույլատրելի էր» համարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Դեսպանն այսօր շատ կարճ արձագանքեց պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությանը։

«Ես ավելացնելու ոչինչ չունեմ ավելի վաղ իմ ասածին: Իմ մեկնաբանությունը, հայտարարությունը, որ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է, սա Միացյալ Նահանգների դիրքորոշումն է», - ընդգծեց Լին Թրեյսին։

Քաղաքագետ. Դեսպանի հայտարարության հասցեատերը Ռուսաստանն ու Թուրքիան են

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարության հասցեատերը ոչ թե Ադրբեջանի նախագահն է, այլ Ռուսաստանն ու Թուրքիան, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Ըստ քաղաքագետի՝ այդ ուղերձի հիմնական նպատակը ոչ այնքան բանակցությունների վերսկսումն է, որքան ԱՄՆ-ի ու Եվրամիության դժգոհությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակից դուրս հայտնվելու պատճառով։

«Ուղերձ Ռուսաստանին և Թուրքիային, որ մենք չենք պատրաստվում հանգիստ ընդունել այս իրավիճակը, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների լայն կոնտեքստը քննարկվում և որոշվում է փաստացի առանց մեր մասնակցությամբ, մենք ցանկանում ենք նորից մաս դառնալ այս պրոցեսներին: Իմ գնահատմամբ` այս բոլոր հայտարարությունների հասցեատերը Ռուսաստանը և Թուրքիան են, դա Ադրբեջանը չի, և ոչ էլ դրանց նպատակը նա է, որ այնքան է հայտարարեն, որ պարոն Ալիևը ասի` լավ, արդեն էլ չեմ կարողա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 490.5
EUR 567 582
RUR 6.66 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր