ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում, պայմանավորված սեպտեմբերյան ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակով, հեռավար կրթության են անցել սահմանամերձ բնակավայրերի 12 հանրակրթական դպրոց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, այդ դպրոցները գտնվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի այն բնակավայրերում, որոնք ադրբեջանական սեպտեմբերյան վերջին ագրեսիայի արդյունքում հայտնվել են թշնամական թիրախի ներքո, եւ, ելնելով անվտանգության ապահովման նկատառումներից, որոշվել է անցնել կրթության կազմակերպման հեռավար ձեւին։ Գեղարքունիքի մարզի մնացած կրթական հաստատությունները գործում են առկա ուսուցմամբ, այդ թվում՝ Վարդենիս համայնքի մնացած դպրոցներում, որոնք չեն համարվել անվտանգության տեսանկյունից խոցելի համարվող կառույցներ։
«Հեռավար ուսուցման անցած աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 1245-ի։ Պետք է շեշտեմ, որ ադրբեջան...
Կարդալ ամբողջովին