Դեպի վեր

Իտալիայում ՀՀ դեսպանն իտալական հասարակությունից և պատգամավորներից բազմաթիվ աջակցող նամակներ է ստացել

armenpress.am10/14/2020, 12:12

Իտալիայում ՀՀ դեսպանն իտալական հասարակությունից և պատգամավորներից բազմաթիվ աջակցող նամակներ է ստացել

Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների օրերին բազմաթիվ աջակցության խոսքեր, զանգեր և նամակներ է ստացել Իտալիայի խորհրդարանականներից և իտալական հասարակությունից: Այս մասին դեսպանն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

- Տիկին Համբարձումյան, ինչպե՞ս եք գնահատում Իտալիայի կառավարության դիրքորոշումը հայ ժողովրդի համար այս դժվարին պահին:

- Իտալական կողմը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին իսկ պահից մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով բախումների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները։ Մոսկովյան հանդիպումից հետո իտալական կողմը ողջունեց մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին հայտարարությունը և բարձր գնահատեց հակամարտության լուծման համար առարկայական բանակցությունները՝ խթանելու կողմերի՝ միաժամանակ ստանձնած հանձնառությունը: Միաժամանակ, իտալական կողմը հաստատեց զենքով հակամարտությունը լուծելու անհնարինությունը և կոչ արեց կողմերին շուտափույթ վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը, չնայած Իտալիայի կառավարության կողմից արված հստակ կոչերին, այդպես էլ ականջալուր չեղավ և ոչ մի րոպե չկանգնեցրեց կրակը։

- Կա՞ արդյոք դիրքորոշման տարբերություն կառավարության և մի շարք պատգամավորների միջև, որոնք դատապարտում են ադրբեջանական ագրեսիան։

- Ը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր