Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունն ունի բոլոր միջոցներն ու կարողությունները Ռուսաստանն ազգամիջյան բախման թատերաբեմ դարձնելու Ադրբեջանի փորձը կանխելու եւ այդպիսի զարգացում թույլ չտալու համար, ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը նկատել է նաեւ, որ այդ ամենի հետեւում լոկ Ադրբեջանը չէ, այլ Հարավային Կովկասում ծավալապաշտական հակահայկական նկրտում ունեցող երրորդ ուժ, հավանաբար նկատի ունի Թուրքիային: Հատկանշական է, որ վարչապետն այդ մասին խոսել էր նաեւ Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ Մինսկում։...
Կարդալ ամբողջովին
