«Art Bridge» սրճարանում այսօր տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ հրատարակված երկու շատ ուշագրավ գրքի շնորհանդես։ Հայ ընթերցողին ներկայացվեցին Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. Մարդը և ռազմիկը» խորագրով հուշագրությունը և «Լևոն Շանթ. Մարդը և գործը» խորագրով հոդվածների ժողովածուն:
Ի դեպ, Վարդգես Ահարոնյանի՝ Անդրանիկի մասին հուշագրությունը հրատարակվել է 1957 թվականին Բոստոնում և այլևս չի վերահրատարակվել: Ինչպես այսօր շնորհանդեսից առաջ «Ազատության» հետ զրույցում ասաց Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռուզան Առաքելյանը, ամիսներ առաջ արդեն տպագրել են Վարդգես Ահարոնյանի մի գործ՝ «Թումանյանը. Մարդը և բանաստեղծը» նրա 150-ամյակի առիթով։
«Երբ շնորհանդես արեցինք, Վարդգես Ահարոնյան չգիտեին, առաջին անգամ այս գրքով կարողացանք ներկայացնել Վարդգես Ահարոնյան գրողին՝ հայոց պատմության երևելի դեմքերից Ավետիս Ահարոնյանի որդուն, որը սփյուռքում մեծ գործունեություն է ծավալել», - նշեց նա։
Ըստ Առաքելյանի, Վարդգես Ահարոնյանը եղել է Անդրանիկի գրագիրը և շատ մոտիկից է ծանոթ եղել նրան, այստեղ կան հուշագրություններ, որտեղ Անդրանիկի կերպարը նորովի է ներկայանում, ի տարբերություն շատ հեղինակների, որ միայն նրա դրական կողմերն են նկարագրել, Ահարոնյանը խոսել է նաև Անդրանիկի բնավորության հակասության, ընկերների հետ որոշ տարաձայնությունների մասին։
Այս տարի ի թիվս մեր մյուս մեծերի լրացավ նաև Լևոն Շանթի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը Համազգայինը մեծ շուքով նշանավորեց մի շարք ձեռնարկներով՝ նաև մեծ գրողին և նրա ստեղծագործությունը սփյուռքահայ և Հայաստանի անվանի մտավո...
Կարդալ ամբողջովին