PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին, թե իրենց պատճառով ԱԺ-ն չի ցրվում, կոչ է արել քաղաքական ուժերին կողմնորոշվել՝ ինչ են ուզում` արտահերթ ընտրությո՞ւն, թե հրաժարական, թե՞ հրաժարական ու հետո արտահերթ։
Նա նշել է, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին առաջարկեց քննարկել արտահերթ ընտրությունների հարցը և հանդիպել այդ օրակարգով, ընդդիմադիր դաշտի արտախորհրդարանական դերակատարներն անխտիր հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ Փաշինյանի օրակարգով և նրա կողմից կազմակերպելով անընդունելի են:
«Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցության ղեկավարներն ԱԺ-ում հանդիպեցին Փաշինյանին և նրան տեղեկացրին, որ ընդդիմության պահանջը ոչ թե արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, այլ վարչապետի հրաժարականը: Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցը կտեղափոխվի քննարկման հունիսին:
Հիմա էլ տարատեսակ փորձագետներ, քաղաքագետներ և քաղաքական ուժեր սկսել են մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը, թե իբր այդ դուք եք այս խորհրդարանը պահում, այդ պատճառով չի ցրվում ԱԺ-ն, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների:
Հիմա ինչ եմ ուզում ասել. Հարգելի' քաղաքական ուժեր, փորձագետներ և քաղաքագետներ, վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում` արտահերթ ընտրությու՞ն, թե՞ հրաժարական, թե՞ հրաժարակա...
Կարդալ ամբողջովին