Դեպի վեր

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Էրիկ Աբրահամյան, հիմա արդեն հերոսածին մայրդ է քո շիրիմի մոտ ընթերցում քո՝ ամանորին նվիրված, ամենասիրված բանաստեղծությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com12/27/2022, 7:42

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Էրիկ Աբրահամյան, հիմա արդեն հերոսածին մայրդ է քո շիրիմի մոտ ընթերցում քո՝ ամանորին նվիրված, ամենասիրված բանաստեղծությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Էրիկ Աբրահամյանի հարազատները, այցելելով Արմավիրի զինվորական պանթեոնում ամփոփված հերոսի շիրմին, նրա մայրը միշտ, թե՛ բարձրաձայն, թե՛ մտովի ասում է․ «Դու գնացիր տղես ու ասացիր կգամ»․․․



Արմավիրցի լեգենդ դարձած հերոս Էրիկը ամանորին շատ բանաստեղծություններ սիրում։ Գրեթե ամեն նոր տարվան ծնողների համար արտասանում էր․

Երնէկ, թէ այս նոր տարին
Վերջ տար հայի ցաւերին,
Չարը կորչէր ու բարին
Բուն դնէր մեր սրտերին:

Երնէկ, թէ այս նոր տարին
Ազատ շնչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլէին վարդ-անդաստան։

Երնէկ, թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր:


Երնէկ, թէ այս նոր տարին
Ոտքի կանգնէր Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լինէր քաղաք մեր ոստան:

Հայեր, երբեք չերկմտիք,
Կը կատարուի այդ ամէն,
Եթէ իսպառ մենք հանենք
Փոքրոգութիւն մեր սրտէն:

Հիմա արդեն նրա հերոսածին մայրը որդու շիրիմի առաջ մտովի ընթերցում է հերոսի սիրած այս բանաստեղծությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 29-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Էրիկ Աբրահամյանի ընկերները հերոսի անունից և իրենց կողմից շնորհավորում են Էրիկի հայրիկի՝ Մեսրոպ Աբրահամյանի, ծննդյան տարեդարձը։

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԵՐՈՍԱՀԱՅՐ,
միշտ լինեք առողջ և ունենաք զորավիգ ուժ։ Ապրեք երկար տարիներ ապրեցնելով ՁԵՐ ՀԵՐՈՍԻՆ։ ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ
ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԱՌՋԵՎ։

Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը ծնվել է 2001թ նոյեմբերի 2-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով՝ Մարտեր առանց կանոնների, Ֆուտբոլ, Ըմբշամարտ և Չինական բոքս։ Էրիկը նաև Արմավիրի մարզի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների (ԱՄԱԿԱՀ) հասարակական կազմակերպության, «Արծիվ-13» Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտի սան էր։ Էրիկը սովորում էր Տեռնոպոլի Ազգային տնտեսագիտական համալսարանի (ՏԱՏՀ) «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» բաժնում, 2-րդ կուրսում։

2019թ-ին կիսատ թողնելով ուսումը, Էրիկը զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել ԱՀ Մարտունի 3-ում։ Էրիկը հրետանավոր էր։ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում եղել է Մարտունու 146 դիրքում, որը թշնամուց 50 մետր էր հեռու։ Հրետանավոր լինելով, Էրիկը իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն, ոչնչացնելով կենդանի ուժ և տեխնիկա։
Էրիկը շատ մեծահոգի ու նվիրված տղա էր։ Նրան ճանաչում էին «Գարադոկցի Էրո» մականունով։ Էրիկը վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Բոլորը հիանում էին նրա թե՛ արտաքին, թե՛ ներքին մաքրությամբ ու գեղեցկությամբ։ Միշտ ժպիտը երեսին էր՝ անկախ տրամադրությունից, նա բոլորին միշտ կարողանում էր վարակել իր ժպիտով։

Ցանկացած իրավիճակում կարողանում էր ելք գտնել, ցանկացած բնավորության տեր մարդու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր