Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, նամակում ներկայացնելով իրավիճակը, ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմքով։ Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ դիմելու կոչով երկու օր առաջ հանդես էին եկել հասարակական 9 կազմակերպություններ։ Ներկայացված նամակը միայն իրազեկման նպատակ ունի և չի ենթադրում որևէ պարտավորություն գործողություն անելու կամ քննության առնելու, նկատում է հայտարարությունը ստորագրած կազմակերպություններից մեկի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, թեպետ, ասում է, այս քայլն էլ կարևոր էր։
«Գոնե ինչ-որ քայլ կատարվում է, ինչ-որ գործողություն կատարվում է միջազգային ատյաններից մեկում, որտեղ Հայաստանը անդամագրված է: Պետք է ոչ միայն մեկ նամակ և ոչ միայն մեկ կառույցում, այլ նաև բոլոր միջազգային կառույցներում և հարթակներում», - նշում է Սաքունցը:
Անդրադառնալով այն հարցադրումներին, թե ի՞նչ արդյունք է տալու ՄԱԿ-ին կամ միջազգային կառույցներին դիմելը, Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ թեպետ այս պահի կան անվտանգությունը երաշխավորելու օպերատիվ խնդիրներ, բայց կարևոր են նաև միջազգային ատյանները, որոնք օպերատիվ խնդիրներ լուծելու հարթակներ չեն, և այստեղ կարելի է արդյունքի հասնել միայն հետևողական ու շարունակական աշխատանքի արդյունքում։
«Արդյունքները ոչ միայն վերջնական են լինում, չկա վերջնական արդյունք հասկացությունը դիվանագիտության մեջ կամ հասարակական գործընթացներում, այլ կան ընթացիկ ինչ-որ ամրագրումներ, միջնարդյունքներ: Ոչ մի բան չանել այդ ատյաններում ու ավելին` լիարժեք չօգտագործել այդ միջազգային ատյանների հնարավորությունները քաղաքական-դիվանագիտական հարթակներում ուղղակի անհասկանալի է», - ասում է նա:
Արդյո՞ք նամակին կարող է հաջորդել նաև դիմումը՝ ուղղված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Այս հարցը փորձեցինք պարզել Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից։
«Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և ընդհանրապես մեր դեպքում չի բացառվում նման զարգացում, ...
Կարդալ ամբողջովին