Կենտրոնական բանկը փոխել է 2020 թ. ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) անկման նախապես կանխատեսված ցուցանիշը. նախկին 4 տոկոսի փոխարեն այժմ ԿԲ-ն կանխատեսում է 6.2 տոկոս անկում: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ անկման տեմպերի ուժեղացումը պայմանավորված է գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտների խնդիրներով:
Մինչ լրագրողների հետ հանդիպումը տեղի էր ունեցել ԿԲ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 %-ով՝սահմանելով 4.25 %: Համավարակից առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5 % էր:
ԿԲ նախագահը խոսեց նաեւ առեւտրային բանկերում ավանդների տոկոսադրույքների մասին, նշելով, որ դրանց տոկոսադրույքները նվազել են: Նրա խոսքով՝ 2021-ին տնտեսական աճի որոշակի վերականգնում կլինի: ԿԲ գնահատմամբ շուրջ 4-5% ՀՆԱ-ի աճ կլինի:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման եւ ԿԲ նախագահի հնչեցրած որոշ տվյալների վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է «ՖԻՆԱՐՄ» Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ֆինանսիստ Կարեն Զաքարյանի հետ:
- Պարո՛ն Զաքարյան, ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 %-ով նվազեցնել: Այս որոշումն ինչպե՞ս կազդի ֆինանսական շուկայի վրա:
- Ընդհանրապես, երբ Կենտրոնական բանկը թուլացնում է դրամավարկային քաղաքականության պայմանները՝ ենթադրվում է, որ այն պետք է խթանող ազդեցություն ունենա տնտեսության վրա: ԿԲ-ն այս քայլով փողն էժանացնում է, որը միջնաժամկետում պետք է շղթայական ազդեցություն ունենա ե՛ւ վարկերի, ե՛ւ ավանդների տոկոսների նվազման ուղղությամբ: Ակնկալվում է, որ այս գործողությունը պետք է հանգեցնի նրան, որ ավելի շատ փող մտնի տնտեսություն, եւ եթե մնացած մեխանիզմներն էֆեկտիվ աշխատեն՝ սա իր արդյունքը կտա:
- 0.25 տոկոս նվազեցումը մե՞ծ է, թե՞ անհրաժեշտություն կար ավելի մեծ չափով նվազեցնել:
- Ընդունված է, որ 0.25 տոկոսն այն քայլն է, որով ամբողջ աշխարհում Կենտրոնական բանկերը ճշգրտում են իրենց տոկոսադրույքները: Շատ հազվադեպ է լինում, որ Կենտրոնական բանկերը գնում են կտրուկ փոփոխությունների, օրինակ՝ 0.5 տոկոսով կամ նույնիսկ 1 տոկոսով: Մեր Կենտրոնական բանկն այս դեպքում չափավոր մեղմացման է գնացել:
- Այս շրջանում ուսումնասիրե՞լ եք այլ երկրների Կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունը: Հայաստանի հետ համեմատելի՞ քայլեր են արվում:
- Բոլոր երկրներում՝ շատ փոքր բացառություններով, հիմնական վեկտորը դրամավարկային քաղաքականությունների թուլացումն է: Նույնիսկ այն աստիճանի, որ ԱՄՆ-ի ֆեդերալ ռեզերվը, Եվրոպայի կենտրոնական բանկը հայտարարել էին, որ իրենք անսահմանափակ իրացվելիություն են պատրաստ ներարկել ֆինանսական շուկա: Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ մեր Կենտրոնական բանկը: Այդպիսի հայտարարություններ հաճախ չեն լինում: Աշխարհի Կենտրոնական բանկերը բոլոր ռեսուրսները դրել էին, որպեսզի հնարավորինս շատ կարողանան աջակցել տնտեսության վերականգնմանը կամ գոնե նպաստել նրան, որ տնտեսությունները հնարավորինս քիչ կրճատվեն:
- ԿԲ նախագահը նաեւ հայտնեց, որ ի սկզբանե կանխատեսված ՀՆԱ-ի 4 տոկոս անկման փոխարեն այժմ 2020-ի համար կանխատեսվում է 6.2 տոկոս անկում, ինչո՞վ եք սա պայմանավորում:
- Անորոշություններն ամբողջ աշխարհում դեռեւս պահպանվում են, եւ այն սցենարները, որ կարող էին լինել 3 ամիս առաջ, նոր իրողությունների պայմաններում ճշգրտվում են: Վերջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը 10 տոկոսից ավելի էր, ինչը բնականաբար որոշակի ճշգրտումներ է մտցնում բոլոր կանխատեսումներում: Բնական է, որ ԿԲ-ն էլ պետք է իր կանխատեսումը վերանայեր նվազման ուղղությամբ:
- Ի՞նչ եք կարծում, համավարակի ընթացքում ԿԲ-ն իր ամբո՞ղջ պոտենցիալն է օգտագործել:
- Նայած թե ում հետ ենք համեմատում: Օրինակ՝ ԱՄՆ-ի Ֆեդերալ ռեզերվը իրականացրեց միջոցառումներ, որոնք պատմության մեջ աննախադեպ էին: Նրանք սկսեցին կիրառել ուղղակիորեն տնտեսությունը ֆինանսավորելու գործիքակազմ, որը նախկինում երբեւէ չէին արել: Ֆ...
Կարդալ ամբողջովին
