Դեպի վեր

Կարևոր է լուծել կրթական համակարգի կառավարմանը, որակին վերաբերող հարցեր, ոչ թե բուհը մի քաղաքից տանել այլ քաղաք. Փորձագետ

panorama.am09/7/2022, 12:48

Կարևոր է լուծել կրթական համակարգի կառավարմանը, որակին վերաբերող հարցեր, ոչ թե բուհը մի քաղաքից տանել այլ քաղաք. Փորձագետ

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը դրական է գնահատում, սակայն, նա կարծում է, որ Հայաստանում արդեն կա նման քաղաք Երևանի կենտրոնում, որտեղ համախմբած են բուհերը, ԳԱԱ, հանրային գրադարան, հիվանդանոցներ։

«Երիտասարդական մետրոյի հարակից հատվածներում մենք ունենք ակադեմիական քաղաք։ Կարծում եմ՝ դա ժամանակին մտածված պլանավորվել է։

Այո, որոշակի խցանումներ է ստեղծում, ծանրաբեռնում է քաղաքի կենտրոնը, սակայն անձամբ ինձ շատ դուր է գալիս Երևանի ուսանողական հատվածը, երիտասարդները գեղեցկացնում են այդ հատվածը»,- քննարկմանն ասաց նա՝ անդրադառնալով Փաշինյանի՝ բուհերը Երևանից Աշտարակ տեղափոխելու մասին հայտարարությանը։

Նրա խոսքով, բուհերը գտնվելով քաղաքի կենտրոնում, մետրոն, ըստ էության, ապահովում է հասանելիություն։

«Հայաստանը դեռևս այն երկիրը չէ, որ դասախոսները, ուսանողները օրական 20-30 կմ երթևեկեն աշխատատեղ, ուսումնական հաստատություն հասնելու համար։ Քաղաքի կենտրոնում լինելը բավական մատչելիություն է ապահովվում»,- ասաց Ս. Խաչատրյանը։

Նրա կարծիքով, տանելով Աշտարակ՝ ստեղծվելու են բազմաթիվ անհարմարություններ, ֆինանսական լրացուցիչ ծախսեր, հանրակացարանային մեծ ֆոնդ է պետք ստեղծել, գուցե դասախոսներին պետք է տալ բնակարաններ, քանի որ կան մարդիկ, ովքեր 20-25 ժամ դասավանդում են կամ վարչական աշխատողները, պետք է գտնվեն Աշտարակում։

«Ստեղծում են անիմաստ անհարմարությունները։ Եթե լիներ ապացույց, որ բուհը կենտրոնից ծայրամաս տանելն ազդում է կրթության որակի վրա, կհամաձայնվեին, բայց նման բան չկա։ Կրթության որակի ապահովման համար կարևոր է դասախոսների որակը, ծրագրերի որակը, երկրի կրթական համակարգի կառավարումը, բու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր