Վրեժ Քասունու համոզմամբ՝ երգիծանկարչությունը ռազմական լուրջ զենք է, որը պետք է կիրառել ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ ժամանակ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քասունին հիշեցրեց, որ երգիծանկարչությունը հատկապես վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում ամենահզոր գործիքն է դարձել քաղաքական դաշտում:
Նկարիչը երգիծանկարները տարածում է «Ֆեյսբուքի», «Ինստագրամի» և «Թվիթերի»-ի իր անձնական հարթակներում՝ անտարբեր չթողնելով ոչ միայն հայերին, այլև օտարազգիներին, մասնավորապես՝ ադրբեջանցիներին և թուրքերին: Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում երգիծանկարների բովանդակության վերաբերյալ՝ իրենց երկրների դրոշները տեղադրելով մեկանաբանություններում:
«Երբեմն նաև հայհոյանքներ են լինում: Եթե միայն դրոշներ են զետեղում, չեմ հեռացնում, բայց հայհոյանքներն ու սպառնալիքները ջնջում եմ: Շատերը գրում են կեղծ էջերից: Քննադատողներ պետք է լինեն, բայց դա հասավ նրան, որ մի երգիծանկար հեռացրել էին՝ բողոք ուղարկելով դրա դեմ: Ձգտում են նաև էջերս փակել: Հետաքրքիր է, բայց իրականում, երբ այդպես են վարվում, ավելի է մեծանում հետաքրքությունը: Այդպես եղավ և իմ դեպքում: Հետևորդների քանակն ավելի մեծացավ, ինչպես նաև՝ հավանությունների: Եթե նույնիսկ ջնջեն նկարները, դրանք արդեն տարածվել են»,- պատմեց Քասունին:
Նրա խոսքով՝ երգիծանկարների քննադատությունը և հարձակումները դեռ շատանալու են, և դա բնական է: «Անգամ մենք, եթե ինչ-որ փաստերի ծանոթ չենք և հանդիպում ենք դրանց, նախ և առաջ հերքում ենք: Նրանց դեպքում նույնպես այդպես է: Ես չեմ նկարում երգիծանկար, որը ծիծաղ կառաջացնի: Այդ երգիծանկարներում պատմական, փաստավավերագրական դրվագներ են, օրինակ՝ Ալիևի հանդիպումը Ստալինի հետ, կամ Ալիևի հայտարարությունը խաղաղություն ցանկանալու ...
Կարդալ ամբողջովին