Դեպի վեր

Ինչո՞ւ մշակութային կառույցի ղեկավարի մրցույթում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ թեկնածուն նախապատվություն չի ստանում

armtimes.com01/24/2023, 6:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Ինչո՞ւ մշակութային կառույցի ղեկավարի մրցույթում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ թեկնածուն նախապատվություն չի ստանում

Ինչո՞ւ մշակութային կառույցների ղեկավարման մրցույթներում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ շրջանավարտները որևէ նախապատվություն չեն ստանում։

Հարցադրումը «Ֆեյսբուք»-ի իր էջում արել է Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Տգրան Վիրաբյանն ու տեղեկացրել, որ
վերջերս առընչվել է մի քանի դեպքերի, երբ արվեստի օջախների ղեկավարման մրցույթներում ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետն ավարտած թեկնածուներն ինչ-ինչ պատճառներով զիջել են ոչ մասնագիտական կրթություն ստացած անձանց և հնարավորություն չեն ստացել ղեկավարել տվյալ կառույցը։

Վիրաբյանի կարծիքով, մշակութային տարբեր կազմակերպությունների տնօրենների թափուր հաստիքների մասին հայտարարվող մրցույթներում պետք է առաջնահերթություն տալ հենց այդ ոլորտում բարձրագույն կրթություն ստացած մասնագետներին, պրոֆեսիոնալ կառավարիչներին։

Այլապես ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետի գոյությունը, որը սոցիալ-մշակութային կառավարման ոլորտում տալիս է պրոֆեսիոնալ կրթություն, գրեթե անիմաստ է դառնում։

«Երիտասարդները ուսումնասիրում են մասնագիտությանը համապատասխան տարբեր ճյուղեր՝ շուկայագիտություն, մենեջմենթ, ռիսկերի գնահատում և կառավարում, PR, հեղինակային իրավունք, ձեռք բերում տեսական և գործնական հմտություններ։ Սակայն, արդյունքում, այդ մարդիկ մրցույթներում հայտնվում են հավասար հարթության մեջ այն մարդկանց հետ, որոնք ամբողջովին այլ կրթություն ունեն և որևէ կապ չունեն արվեստի կառավարման հետ։

Եթե մենք չվերանայենք մեր վերաբերմունքը և պետական մշակութային կազմակերպությունների ղեկավարների մրցույթների հայտագրման ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 392.5 401.5
EUR 418 435
RUR 5.52 5.85
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր