Դեպի վեր

«Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջում». Դավիթ Շահնազարյան

168.am12/6/2018, 4:00
  • Email
  • Facebook
  • Twitter

«Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջում». Դավիթ Շահնազարյան

168.am-ի զրուցակիցն է ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համարի պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

– Պարոն Շահնազարյան երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ բանավեճ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի նախընտրական ցուցակը գլխավորող գործիչների միջև։ Ձեր կարծիքն այդ բանավեճի մասին, ի՞նչ տվեց այն ընտրողներին, արդյո՞ք նրանք կողմնորոշվեցին, թե որ քաղաքական ուժին պետք է տան իրենց վստահության քվեն։

– Առաջին՝ անընդունելի ձևաչափ է՝ հավասար բանավեճային կարգավիճակում դնել ընդհանրապես անհայտ, ընտրություններից մի քանի օր առաջ գրանցված ուժերի։ Չգիտեմ, որևէ ժողովրդավարական կամ նույնիսկ ոչ ժողովրդավարական երկիր, որ այդպես է արվում, դա Նիկոլ Փաշինյանի ուզածն էր։ Այնտեղ կար Վիգեն Սարգսյան և հեղափոխականներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մենք տեսանք, որ այդ հեղափոխականների 1+9 ձևաչափը, մեկի բացառությամբ, մյուսները ոչ միայն հեղափոխականեր էին, այլև ակնհայտ Փաշինյանին ընդունում էին՝ որպես իրենց առաջնորդ։ Մի քանիսն ընդհանրապես բացահայտ սկսեցին ուղիղ եթերում քծնել։

Այդ բանավեճում շատ հստակ մեկ անգամ ևս ընդգծվեց, որ կա Հանրապետական կուսակցություն և հեղափոխականներ, իսկ դրանց մեջտեղի այն սպիտակ-գորշ զանգվածը ընդհանրապես քաղաքական բովանդակություն չունի, դա վերաբերում է նաև Փաշինյանին։ Նրանց խնդիրն է՝ խնդրել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց օգնի՝ մի կերպ սողոսկեն խորհրդարան, նրանք այնտեղ ընդհանրապես այլ խնդիր չէին դնում։

Երկրորդ՝ ըստ էության միայն Վիգեն Սարգսյանն էր, որը պատրաստ էր ցույց տալու և շատ բարձր մասնագիտական մակարդակով պատասխանելու բոլոր ոլորտներին առնչվող հարցերին, քանի որ ներկաների մեծ մասը նույնիսկ չէին հասկանում այդ հարցերը։ Ըստ էության, գրպանային ընդդիմության կարգավիճակ ունենալն է այսօրվա նրանց նպատակը։

Մի քանի պահ ընդգծեմ.

առաջին՝ կապված Արցախի հարցի հետ, Փաշինյանը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ բացարձակապես չի տիրապետում այդ հարցին, քանի որ բանավիճողներից մեկն ուղղակի հարց դրեց, որ մի քանի պայմաններով՝ համաձայն Արցախի Սահմանադրության է խոստացել լուծել հարցը։ Մյուս կողմից՝ նա ուղղակիորեն նույնիսկ չհասկացավ, երբ Վիգեն Սարգսյանը հարցրեց, թե որտե՞ղ է անելու, ո՞ր ժողովրդով, որտե՞ղ են հավաքվելու, նույնիսկ չհասկացավ, որ այն, ինչ ասաց, որ, այո՛, ամբողջ Հայաստանով պետք է ամեն ինչ արվի, կոպտորեն ոտնահարեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դրա կողքին ասել, որ Արցախն ինքնուրույն է՝ տրամաբանական հակասություններ են, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է այն, ինչը բազմիցս ասել եմ՝ նա բացարձակ չի տիրապետում այդ հարցին։

Ուղղակի աղետալի է, որ նման անձնավորությունը ղեկավարելու է Արցախի բանակցությունները։ Սա նույն բանն է, որ 2 տարեկան երեխան խաղա նռնակի հետ։ Շատ հետաքրքիր է, որ նա մի քանի անգամ անդրադարձավ ինձ. լրջագույն փաստեր էի բերել, որով ուղղակի ապացուցում էի, որ ներկայիս կառավարությունը եկել է իշխանության՝ իրականացնելու իշխանություն՝ հանուն Արցախի գործարքը։ Ծիծաղելի է, որ այդ իմ մեղադրանքներին տվեց իրավական գնահատական, նշելով, որ իրեն մեղադրում ենք պետական դավաճանության մեջ, այսինքն՝ ինքն իրեն մեղադրեց, այնուհետև ասաց՝ Շահնազարյանը թող դա ապացուցի։ Այդ ամենի վերաբերյալ որևէ բովանդակային պատասխան չեմ ստացել։ Երկու օր առաջ հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրած իմ բոլոր կետերը, այս պահին չկրկնեմ, համապատասխանում են իրականությանը և ապացուցում այն, ինչը կրկնեցի։ Ավելացնեմ նաև մեկ այլ կետ՝ Փաշինյանն ազատեց այն անձանց, որոնք 2 տարի առաջ Երևանում իրականացրել էին ահաբեկչական գործողություններ, այնուհետև այդ մարդիկ գրանցեցին կուսակցություն, և ինքն այդ մարդկանց ուղարկեց Արցախ, որտեղ բացեցին իրենց՝ «Սասնա ծռեր» կուսակցության բաժանմունքը։ Բոլորին հայտնի է, որ Ադրբեջանը, հատկապես վերջին 8-10 տարիների ընթացքում, միջազգային բոլոր ատյաններում հայտարարում է, որ Արցախի Հանրապետություն չկա, այնտեղ իշխանություններ չկան, ահաբեկիչներ են, և մեղադրում է ահաբեկչության մեջ։ Պնդում եմ, որ սա միտումնավոր է արել և «Սասնա ծռեր» կոչվող կազմակերպության անդամներին բանտերից ազատել և Արցախ է ուղարկել նրա համար, որպեսզի նոր ու ծանրակշիռ փաստարկ տա Ադրբեջանին՝ Արցախի Հանրապետության և ժողովրդի դեմ, և Ադրբեջանն այն կիրառելու է միջազգային հանրությունում։ Այս փաստարկի մասին չէի խոսի, որովհետև ինչ-որ տհասներ կմեղադրեին ինձ, որ Ադրբեջանին հուշում եմ, բայց նման հրապարակումներ, արդեն քանի օր է՝ հայտնվել են ադրբեջանական մամուլում։

Հաջորդը. չունենալով որևէ բովանդակային պատասխան այն մեղադրանքներին, որոնք ներկայացրել եմ, Փաշինյանն իր, քաղաքական իմաստով՝ խղճուկ, այդ թիմով և իր ղեկավարությամբ՝ երկու օր է՝ հերյուրանքներ և ստեր է տարածում իմ մասին, անընդհատ հանդես է գալիս ինչ-որ ստահոդ հարցադրումներով, և իրենց թվում է, թե այդ ամենով կարող են ինձ շեղել իմ հիմնական թեմայից, այն է՝ իրեն մերկացնելուց։ Զրահաբաճկոններն արդեն գոյություն չունեն, դրանք ջախջախված են, և հիմա բոլոր հարվածները նրանք ընդունելու են իրենց մերկ մարմնի վրա։ Կանդրադառնամ միայն այդ հերյուրանքներից մեկին, քանի որ դա անձամբ իր հրահանգով է գցվել իր, այսպես ասած, «թավշյա մամուլում», որ իբր իմ որդին ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է խնդրել։ Իմ որդին ԱՄՆ-ում է բնակվում արդեն 2,5 տարի՝ զուտ ընտանեկան պատճառներով, և քաղաքական ապաստան խնդրելու իրենց այդ տարածած լուրը նույնքան ստահոդ է, ինչպես մյուս բոլոր լուրերը։ Հին իմաստությունն ասում է՝ «Եթե ամեն շան վրա քար գցես, տեղ չես հասնի». նման բան իրենց չի հաջողվի։

Բայց պատահական չէ, որ հենց հիմա Փաշինյանի մտքով քաղաքական ապաստան է անցնում, ամենայն լրջությամբ եմ ասում, որովհետև իմ ասուլիսում՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրելու հետ, հայտարարել եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ Փաշինյանը ցուցմունքներ է տալու մեղադրյալի կարգավիճակով։ Իր վրա մեղադրանքներ շատ կան, մեկը կարող եմ ասել՝ այն, ինչ Հայաստանում տեղի է ունեցել ապրիլ-մայիս ամիսներին, ինչն իրենք կոչում են հեղափոխություն, առիթ ունեցել եմ ասել, որ այն հեղափոխություն էր բառիս բուն իմաստով լատիներենից թագմանած, այսինքն՝ հեղաշրջում։ Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, սա արդեն իրավական գնահատական է, և նա արդեն մտածում է որևէ երկրում քաղաքական ապաստարանի մասին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած երկրում, որտեղ նա քաղաքական ապաստարան կստանա՝ բերվելու է Հայաստան, այնտեղը, որտեղ կարող է դա անել, հավանաբար Ադրբեջանն է։

Երեկ նա հայտարարեց, որ Հայաստանում մամուլն ազատ է, դատարաններն անկախ են, ճիշտ նույն բառերով խոսում է իր «կիրթ» գործընկեր Իլհամ Ալիևը, և իր ասածներն այնքան են համապատասխանում իրականությանը Հայաստանում՝ թե՛ մամուլի, թե՛ ժողովրդավարության հետ կապված, որքան Ալիևի ասածներն իրականություն են Ադրբեջանում։

Եվս մեկ բան ավելացնեմ՝ չգիտես ինչո՞ւ՝ երեկ Փաշինյանը փորձեց մեղադրել Վիգեն Սարգսյանին ԼԳԲՏ ակտիվիստ լինելու մեջ. սա պարզապես ծիծաղելի է։ Իմ ազատականությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սեռական փոքրամասնությունը կամ բոլոր այլ տիպի փոքրամասնությունները պետք է ունենան արտոնյալ իրավունքներ, այսինքն՝ ավելի շատ իրավունքներ, քան մենք միասին ունենք։ Ի՞նչ է կատարվել վերջերս, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, սեռական փոքրամասնության մոտ 10 ներկայացուցիչներ հարձակվել էին Կենտրոնի ոստիկանական բաժանմունքի վրա, և երկու ոստիկան ստացել էին մարմնական վնասվածքներ։ Չգիտեմ, քրեական գործ հարուցվե՞լ է. Փաշինյանն իրականացնում է այդ փոքրամասնություններին լրացուցիչ լիազորություններ տալու, օրենքից վեր լինելու լիազորություններ տալու գործը, սա փաստ է։

Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ խորհրդանիշներ էին իրենք օգտագործում իրենց այն չկայացած երթի ժամանակ։ Մինչև հիմա իրենց թվում է, թե աշխատում են ինչ-որ միջազգային կազմակերպությունում և բացարձակապես չեն հասկանում, որ իրենք իշխանություն են։

Երեկ տեղի ունեցավ ևս մեկ դեպք, որն ուղղակի խայտառակություն է մեր պետության համար։ Բազմիցս ասել եմ, երեկ Վիգեն Սարգսյանը նույնպես ասաց, որ այս 8 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ավելի է ստել, քան բոլոր նախորդ երեք իշխանություններն այդ ամբողջ տարիների ընթացքում։ Երեկ նա ձեռք բերեց միջազգային ստախոսի կարգավիճակ՝ կապված Ռուսաստանի Դաշնության նախագա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 488.5
EUR 566 578
RUR 6.54 6.73
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր