Դեպի վեր

ԱՊՀ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, վարժանքներ են սկսել. ՀՕՊ-ի ի՞նչ միացյալ համակարգ է գործում ԱՊՀ մակարդակով

1in.am09/13/2020, 6:06

ԱՊՀ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, վարժանքներ են սկսել. ՀՕՊ-ի ի՞նչ միացյալ համակարգ է գործում ԱՊՀ մակարդակով

«ԱՊՀ համագործակցության շրջանակներում կան որոշակի կետեր, որոնք սահմանում են ԱՊՀ-ի անվտանգությունն ապահովելու որոշակի միջոցառումներ: Հետևաբար տվյալ վարժանքը այդպիսի միջոցառումների շրջանակներում է անցկացվում: Ոչ մի արտառոց բան չկա, ռազմաքաղաքական ինչ-որ իրավիճակի թելադրանք ես այստեղ չեմ տեսնում»:

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրների զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին սկսված ռազմական վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումը ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնությունում պաշտպանության նախարարությունում:

Վարժանքներին, որոնք սկսվել են Մոսկվայի ժամանակով 8:00-ին, մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Իսկ ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ վարժանքի շրջանակում կմշակվեն օդային տարածության օգտագործման կանոնները խախտած օդանավերի, ԱՊՀ-ի մասնակից երկրների պետական սահմանները խախտած օդանավերի, առևանգված օդանավերի նկատմամբ, ինչպես նաև աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցույց տալիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը: Վարժանքի ժամանակ գործի են դրված ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին այդ թվում մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ:

Ինքնաթիռների անձնակազմերը, ըստ աղբյուրի, կկատարեն փոխադարձ մանևրներ վարժանքին մասնակցող յոթ երկրի օդային տարածությունում:

Այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ, հայտնի է վաղուց: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարների կողմից: Իսկ 2016 թ. հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց այս փաստաթուղթը: Նշվում էր, որ տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Թե՛ հայ-ռուսական միավորված տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու և թե՛ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում կազմավորելու մասին որոշումները այն ժամանակ բուռն քաղաքական քննարկման ու բանավեճի առարկա դարձան Հայաստանում, քանի որ օրվա իշխանությունները չունեին հանրային վստահություն, շարունակաբար զիջում էին պետության ինքնիշխանությունը Մոսկվային տարբեր ոլորտներում, և մտավախություն կար, որ նման քայլերով փորձ է արվում ինտեգրելու ՀՀ Զինված ուժերը ռուսական բանակին և զրկելու հայկական բանակին՝ պետության ամենակայացած և ինքնավար հաստատությանը ինքնուրույնությունից: Թե որքանո՞վ հաստատվեցին այդ մտավախությունները՝ կարելի է քննարկել և հասկանալ 4-5 տարվա հեռավորությունից:

Բայց ինչ էլ որ լինի՝ ամեն դեպքում փաստ է, որ Հայաստանի և Ռուսատանի միջև գոյություն ունի միավորված ՀՕՊ համակարգ՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում:

Իսկ ի՞նչ ձևաչափ է գործում ԱՊՀ անդամ պետությունների միջև այս ոլորտում: Գուցե այդպիսի տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր Ռուսաստանը ստեղծել է ոչ միայն Հայաստանի, այլև նշված մյուս երկրների հետ: Կամ էլ սա ԱՊՀ-ի շրջանակներում ընդունված որոշումներից մեկն է անվտանգության ոլորտի վերաբերյալ:

Նկատենք, որ մասնակից 7 երկրներից 6-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են: Միայն Ուզբեկստանն է, որ այժմ չի հանդիսանում ՀԱՊԿ անդամ: Թեև Ուզբեկստանը եղել է ԱՊՀ անդամ այն երկրներից մեկը, որը 1992 թ. մայիսին ստորագրել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, որի հիման վրա հետո ստեղծվեց ՀԱՊԿ-ը: Ընդ որում, այդ փաստաթուղթը ստորագրվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը։

– Պարոն Պետրոսյանց, ինչո՞ւ են նման վարժանքներ անցկացվում ԱՊՀ երկրների մասնակցությամբ: Արդյո՞ք գոյություն ունի միացյալ ՀՕՊ համակարգ ԱՊՀ-ի մակարդակով, թե՞ խոսքը ՀԱՊԿ համագործակցության շրջանակի մասին է:

– Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել: Բայց միանշանակ է, որ մենք ունենք հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համամարգ, ու կարծեմ՝ դրա մասին համաձայնագիրն արդեն մեր նոր իշխանությունը վավերացրեց, եթե չեմ սխալվում: Ինչքան հիշում եմ, կարող է՝ սխալվում եմ, բայց, կարծեմ, հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջնականապես ստորագրեց համաձայնագիրը: Դեռ մի բան էլ քննադատություն եղավ հակառակ կողմից, թե «դուք երբ ընդդիմություն էիք՝ քննադատում էիք, իսկ հիմա հաստատում եք»: Կա՛մ համաձայնագիրն էր, կա՛մ էլ այդ համաձայնագրի մեջ ինչ-որ փոփոխություններ էին մտցնում: Ինձ մոտ այդպիսի տպավորություն կա:

Ամեն դեպքում մենք հայ-ռուսական համատեղ համակարգ ունենք, բայց ինչ վերաբերում է մնացած երկրներին՝ նրանց հետ համաձայնագրերը սահմանափակվում են ոմանց դեպքում ՀԱՊԿ-ի շրջանակներում, և կա նաև ԱՊՀ-ի անվտանգության ինչ-որ համակարգ, որը կիսատ-պռատ, թերի համակարգ է, քանի որ այնտեղ խնդրահարույց բաներ շատ կան: ՀԱՊԿ-ը ստեղծվեց հենց նրա համար, որովհետև ԱՊՀ-ի կազմում կային երկրներ, որոնք խնդիրներ ունեին իրար հետ, և այդ իսկ պատճառով չէր հաջողվում համատեղ լիարժեք ռազմական համագործակցություն կազմակերպել: Օրինակ՝ Հայաստանը և Ադրբեջանը:

Իսկ սա, ինձ թվում է, ուղղակի նախապես պլանավորված ինչ-որ վարժանք է, որին ԱՊՀ-ից երևի միայն Ադրբեջանը չի մասնակցում:

– Իսկ ինչո՞ւ է ԱՊՀ մակարդակով անցկացվում, պարոն Պետրոսյանց:

– Նման բաները սովորաբար պլանավորած են լինում տարիներ առաջ: Այսինքն՝ այն վաղուց է պլանավորված եղել, և ինչքան գիտեմ՝ ԱՊՀ համագործակցության շրջանակներում կան որոշակի կետեր, որոնք սահմանում են ԱՊՀ-ի անվտանգությունն ապահովելու որոշակի միջոցառումներ: Հետևաբար տվյալ վարժանքը այդպիսի միջոցառումների շրջանակներում է անցկացվում: Ոչ մի արտառոց բան չկա, ռազմաքաղաքական ինչ-որ իրավիճակի թելադրանք ես այստեղ չեմ տեսնում:

Ռազմաքաղաքական իրավիճակի թելադրանք կարող է լինել ավելի սերտ համագործակցության, օրինակ՝ հենց հայ-ռուսական համատեղ ՀՕՊ միջոցները եթե հանկարծակի վարժանքներ սկսեն և այլն, և այլն, ապա այդ դեպքում մենք արդեն կիմանանք, որ զորավարժությունը որոշակի ուղղվածություն ունի՝ իր լեգենդով: Բայց այս դեպքում, կարծում եմ, սա պլանավորված միջոցառում է, որպեսզի ինչ-որ չափով կատարվի ներդաշակում այդ 7 երկրների ՀՕՊ համակարգերի միջև:
– Եթե կհիշեք՝ քաղաքական ենթատեքստ և քաղաքական մտավախություններ կային այն ժամանակ, երբ ստորագրվում էին համաձայնագրերը հայ-ռուսական միացյալ ՀՕՊ և միացյալ զորախումբ ստեղծելու մասին: Իսկ այն ժամանակ երկրում այնպիսի մթնոլորտ էր, այնքան խորն էր անվստահությունը օրվա իշխանության նկատմամբ, որ իշխանությունների ցանկացած քայլի, որոշման, գործողության տակ, առավել ևս եթե դա կապ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482.5487.5
EUR561.5570.5
RUR6.266.45
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր