Դեպի վեր

Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք. Գայանե Սահակյան

panorama.am09/5/2022, 10:06

Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք. Գայանե Սահակյան

«Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը ողջ աշխարհում, նաև Հայաստանում հարաբերական կայուն է։ Հայաստանում կայուն աճ է գրանցվում օգոստոսի սկզբներից սկսած։ Հիմնականում շրջանառվում է օմիկրոն շտամն իր ենթատեսակներով»,- ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Համեմատության համար նշեց. վերջին 14 օրվա ընթացքում նախորդ 14 օրվա համեմատությամբ գրանցվել է 23 տոկոս աճ, անցած շաբաթ այդ աճն ընդամենը 10-12 տոկոս էր։ Դրական թեստերի համամասնությունը ևս աճել է. նույն 14 օրվա կտրվածքով գրանցվել է 21 տոկոս աճ։

«Իհարկե, սա իրական պատկերը չէ, քանի որ բոլորը չեն գնում թեստավորման»,- ասաց Գ.Սահակյանը։

Նրա խոսքով, աճը գրանցվել է ողջ հանրապետության տարածքում։ Առավել շատ նոր դեպքեր գրանցվել են Սյունիքի մարզում։

Աճ գրանցվել է բոլոր տարիքային խմբերում։ Գ.Սահակյանը հայտնեց, որ առավել շոշափելի աճ նկատվել է մինչև 2 տարեկան երեխաների, 68 տարեկան և բարձր բնակչության շրջանում։

Նա ասաց, որ, ըստ դիտարկումների, նոր դեպքերի աճին զուգահեռ ունեն նաև հոսպիտալացված հիվանդների թվի աճ, բայց կլինիկական ծանրության աստիճանը համատարած ծանր չէ, մարդիկ հիմնականում ոտքի վրա են տանում. «Սա գերազանցապես նաև ամբողջ աշխարհի դիտարկումն է, պայմանավորված է նրանով, որ բնակչության շրջանում ունենք իմուն շերտ, պատվաստումն էլ օգնում է մարդկանց հեշտ տանել հիվանդությունը»։

Կորոնավիրուսի թվերի աճը, նրա խոսքով, պայմանավորված է զբոսաշրջային սեզոնով, քանի որ որքան շփումները շատ են, վարակի տարածման տոկոսները բարձր են։

«Հաշվի առնելով ուսումնական տարվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր