Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում երեկ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը դարձավ ոսկե մեդալակիր, իսկ պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկով:
Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամները մինչև վերջ հետևել են գոտեմարտին, սակայն օլիմպիական չեմպիոնի շապիկը սկզբից չեն նկատել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Աբաջյանի եղբայրը` Ռուբեն Աբաջյանը:
«Մենք ընտանիքով հետևել ենք մրցամարտին մինչև վերջ, հպարտացել ենք, սակայն Արթուր Ալեքսանյանի շապիկին եղբորս նկարը չէինք նկատել: Առավոտյան բազմաթիվ լուսանկարներ էին ուղարկել, ինչից հետո տեսանյութը նայեցի ու տեսա: Զգացողություններս նկարագրել չեմ կարող: Անգամ չէի սպասում, որ այդ շապիկը հագել էր ոսկե մեդալ ստանալու ժամանակ»,- ասաց Ռուբեն Աբաջյանը:
Իր զգացողությունների մասին Ռուբեն Աբաջյանը դժվարանում է խոսել, սակայն մի բան հստակ գիտի` աշխարհը տեսավ Ռոբերտ Աբաջյանին. «Ռիոյում օլիմպիադա է, աշխարհի հայացքն ուղղված է դեպի Ռիո ու հաղթողներին: Այդտեղ երևում է եղբորս լուսանկարը՝ չեմպիոնի կրծքին»:
Ռուբեն Աբաջյանը օլիմպիական չեմպիոնի քայլը հերոսական է բնորոշում. գնահատում է նաև այլ հաղթողների քայլերը ու հաղթանակների հասցեատերերին, սակայն այս մեկն առանձնացնում է. «Արթուրի քայլը հերոսական էր։ Էլի ունեցել ենք հաղթանակներ, յուրաքանչյուր հաղթող յուրովի իր հաղթանակը նվիրել է արցախյան հերոսներին, սահմանը պահողներին, սակայն այս մեկն անհատական էր, խորհրդանշական: Արթուրին շնոր...
Կարդալ ամբողջովին