SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում հերթական ինքնաձիգն է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 29-ին, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի բնակիչ Արայիկ Գևորգյանի հետ՝ ոստիկանների կողմից բացատրական աշխատանքի արդյունքում, նա ոստիկաններին է ներկայացրել АКМ տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ և 1 հատ ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա ոստիկաններին հայտնել է, որ ինքնաձիգը հայտնաբերել է իրենց տան հյուրասենյակում՝ թաքստոցի միջից: Իսկ այն պատկանել է իր հանգուցյալ հորը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Գևորգյանի հարազատը կապ ունի օրեր առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ վիճաբանությունն ավարտվել էր կրակոցներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 29-ին, կրակոցներ էին տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել և այդ տեղեկություններն իրականացնելով, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ պարզվել էր, որ ստացված տեղեկությունները հավաստի են եղել:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկությունների, հուլիսի 29-ին, գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շատջրեք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ,Վահան Գ.-ի և Վարդենիս քաղաքի բնակիչ Արա Ա.-ի միջև, որից հետո, երբ Արամ Ա.-ն փորձել էր իրեն պատկանող ГАЗель մակնիշի ավտոմեքենայով հեռանալ, Վահան Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել ГАЗель-ի ուղղությամբ:
Նույն օրը՝ կեսօրին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ոստ...

Կարդալ ամբողջովին