Դեպի վեր

Կառավարության ասածը սուտ է, ես ներկա չեմ եղել այդ ցույցին, որ իրենք նշում են. Մուրադ Փափազյան

yerkir.am4 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Կառավարության ասածը սուտ է, ես ներկա չեմ եղել այդ ցույցին, որ իրենք նշում են. Մուրադ Փափազյան

Հայաստանի կառավարության տված տվյալները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը, ես ներկա չեմ եղել այդ ցույցին, որ իրենք նշում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչպետի աշխատակազմի պարզաբանմանը, թե ինչու է արգելվել իր մուտքը Հայաստան:

«Պարզապես, պատրվակ են փնտրում: Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ չեն կարող նշել պատճառները, թե ինչու են արգելել իմ մուտքը Հայաստան, որովհետեւ այդ պատճառները վերաբերում են իմ անձնական կյանքին եւ այսօր վարչապետի աշխատակազմը ուրիշ տարբերակ է հրամցնում ժողովրդին, իբր ես մասնակցել եմ, կազմակերպել եմ Փարիզում 2021 թվականի հունիսի 1-ի վարչապետի դեմ ցույցը:

Դա սխալ է, թող փաստեր բերեն, եթե փաստեր ունեն: Ես չեմ ընդունում, որ այսպես իշխանություններն աղավաղեն իրականությունը եւ ամեն օր սուտ են խոսում: Այլեւս բավական է»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է վարչապետի աշխատակազմը նման պարզաբանում տարածել, Մուրադ Փափազյանն արձագանքեց. «Պատրվակներ են փնտրում, չունեն լուրջ պատճառ իմ մուտքը Հայաստան արգելելու համար: Միայն չեն ընդունում ընդդիմադիրներին թե ներսում, թե դրսում, չեն ընդունում, որ իմ նման մարդը ընդդիմադիր լինի եւ քննադատի վարչապետի մոտեցումները Հայաստանի ապագայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Սփյուռքի հանդեպ այն ճնշումները, որ փորձում են բանեցնել Զարեհ Սինանյանի միջոցով, փորձելով տկարա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 408 420
EUR 412 433
RUR 6.31 7.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր