ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մունդիալ 2022-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում կայացավ H խմբի երկրորդ հանդիպումը, որում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի և Գանայի հավաքականները։
Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում․ խաղակեսի ընթացքում տարածքային որոշակի առավելություն ուներ Պորտուգալիայի հավաքականը, սակայն դա այնքան էլ չէր օգնում պորտուգալացիներին սուր գրոհներ անցկացնել և սպառնալ մրցակցի դարպասին։ Խաղակեսի վերջնամասում պորտուգալացիները փորձեցին որոշակի ճնշում գործադրել մրցակցի վրա, սակայն դա նրանց ոչինչ չտվեց, թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ ոքի արդյունքով։
Երկրորդ խաղակեսի մեկնարկը նույնպես շարունակվում էր նույն սցենարով, դաշտում գրեթե հավասար խաղ էր, սակայն խաղակեսի միջնամասում Պորտուգալիան գոլ խփելու հիանալի հնարավորություն ստացավ․ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 65-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց իր թիմի համար։ 11 մետրանոցը իրացրեց հենց Ռոնալդուն՝ դիպուկ հարվածով բացելով խաղի հաշիվը։ Պորտուգալացիների ուրախությունը, սակայն, երկար չտևեց, քանի որ Գանայի հավաքականը կարճ ժամանակ անց հավասարեցրեց հաշիվը։ 73-րդ րոպեին խաղընկերների կազմակերպած գրոհն արդյունավետ հարվածով եզրափակեց Անդրե Այուն։
Այս դեպքում էլ Գանայի ուրախությունը երկար չտևեց, որովհետև Պորտուգալիայի հավաքականը 5 րոպե անց պատասխանեց իր գոլով։ Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից հետո 78-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժուաո Ֆելիքսը։ Գանան դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ պորտուգալացիները երրորդ գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը։ 80-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի փոխանցումն այս անգամ արդյունավետ օգտագործեց Ռաֆայել Լեաուն՝ 3-1։
Երբ թվում էր, թե խաղի ելքն արդեն վճռված է, ու այսքանով ամեն ինչ կավարտվի, Գանայի հավաքականը կարողացավ մեկ գնդակ հետ բերել։ 88-րդ րոպեին գոլ հեղինակեց Օսման Բուկարին։ Մրցավարը խաղի հիմնական ժամանակին 9 րոպե ավելացրեց՝ Գանայի համար խաղը փրկելու հնարավորություն ստեղծելով, սակայն մնացած ժ...
Կարդալ ամբողջովին