Դեպի վեր

Ռոբերտ Քոչարյանի աննահանջ ստվերը. ինչ անի Ծառուկյանը

1in.am10/19/2018, 7:36

Ռոբերտ Քոչարյանի աննահանջ ստվերը. ինչ անի Ծառուկյանը

Առհասարակ քաղաքական դաշտում կա վակուում և խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո այդ վակուումը կհաղթահարվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցի: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, «ՌԻԱ Նովոստի» պարբերականին ասել էր, որ կստեղծի ընդդիմադիր կուսակցություն, որով կփորձի լրացնել ընդդիմադիր դաշտի մեծ վակուումը: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական վակուումի և արտահերթ ընտրությամբ այն հաղթահարելու մասին խոսել է Գագիկ Ծառուկյանի բիթքոինի մայնինգի նոր խոշոր կենտրոնի բացմանը մասնակցելիս: Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանը, լինելով խոշոր սեփականատեր, նաև խոշոր հավակնությամբ, նոր իրավիճակում քաղաքական ընդդիմության հավակնորդության հայտով կամ առնվազն այդպիսի ցանկությամբ լցված քաղաքական միավորի առաջնորդ է, այսինքն` ըստ էության, դե ֆակտո բիզնեսի և քաղաքականության սերտաճման խոշոր դրսևորում:

Ընդ որում` հատկանշական է մեկ այլ բան, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը, խոշոր հաշվով, ձևավորվել է հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, և ըստ ժամանակի մամուլի հրապարակումների՝ այդ ձևավորմանը առարկայական մասնակցություն էր ունենում հենց նախագահական նստավայրը: «Բարգավաճ Հայաստան» քաղաքական նախագիծը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլանների առանցքային մաս էր, որով նախատեսվում էր 2007 թվականին իշխանությունից հեռացնել Հանրապետականին և այդպիսով նաև Սերժ Սարգսյանին թույլ չտալ դառնալ նախագահ, նրա փոխարեն առաջադրելով Վարդան Օսկանյանին: Իր հետնախագահական, այսպես ասած, առաջին տասնամյակի տարբեր հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանն անուղղակիորեն ակնարկել, բացահայտել է այդ պլանների մասին: Պլաններն ըստ էության ձախողվեցին, իսկ փլատակների տակ, խոշոր հաշվով, մնացին մի կողմից Գագիկ Ծառուկյանը, մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական դաշտի կամ համակարգի հեռանկարը:

Գործնականում տասը տարի ԲՀԿ-ն դարձավ նախորդ իշխող համակարգի անվտանգության բարձիկ կամ բուֆեր, ՀՀԿ իշխանական կորպորացիայի համար անվտանգության, այսպես ասած, քաղաքական հավելյալ միջոց, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ ուղղակիորեն զրկված էր այդ հանգամանքի դեմ որևէ բան անելու հնարավորությունից, եթե անգամ ուներ ցանկություն: Գրեթե կասկածից վեր է, որ պլաններն իրականանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո սահուն կերպով դառնալու էր ԲՀԿ առաջնորդ, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ իր գործն անելուց հետո հեռանալու էր քաղաքականությունից: Սակայն իրադարձությունները զարգ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր