Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ: Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Հիշեցնենք, այսօր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական մանդատը։
Կենսագրական տվյալներ.
Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին:
1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը:
2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժի...
Կարդալ ամբողջովին