Պատգամավորը հիշեցրեց, որ Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները տևական ժամանակ բողոքի ցույցեր են անում, հետաքրքրվեց, թե ինչ նորություններ կան:
«Խնդիրը իրոք բարդ է, և միայն Հայաստանին չի վերաբերում: ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն, կա միայն ցամաքային մի ուղի` Բելառուս-Ռուսաստան, բայց դա այլ կարգավորման տիրույթում է: Մենք համարեցինք, որ միասնական լուծման գալու և խնդիրը կարգավորելու համար ամենաարդյունավետ հարթակը ԵԱՏՄ-ի հարթակն է, որի լիազորությունների շրջանակից դուրս է մտնել առողջապահական ոլորտ, բայց, այնումենայնիվ, միասնական կանոն սահմանելու, կանոնակարգելու և միասնական այդ կանոնն ունենալու համար ԵՍՏՄ-ն ունի բավարար գործիքակազմ: Այդ հարցը օրակարգային է, կքննարկվի նաև վաղը: Կարծում եմ, որ վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»,-ասաց փ...
Կարդալ ամբողջովին