Դեպի վեր

Պուտինը` ապաշրջափակման մասին․ Բաքուն հաստատել է՝ առանց բացառության ճանաչում է ՀՀ ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ

panarmenian.net05/26/2023, 7:12

Պուտինը` ապաշրջափակման մասին․ Բաքուն հաստատել է՝ առանց բացառության ճանաչում է ՀՀ ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ

26 մայիսի 2023 - 11:05 AMT

PanARMENIAN.Net - Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում վերջինս շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ միջոցառմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությանը համաձայնություն տալու համար։

Պուտինն ասել է, որ տրանսպորտային երթուղիների, կոմունիկացիաների՝ և՛ երկաթուղիների, և՛ ավտոճանապարհների հնարավոր կառուցման մասով, ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է։

«Եվ նոր, ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում, մենք ասել ենք այս մասին։ Բայց պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ Ադրբեջանն այս հարցում որևէ փոփոխություն չունի, նրանք առանց որևէ բացառման ճանաչում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, և այս ամենի ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները, կապված տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, ոչ մի հիմք չունեն:

Այդուհանդերձ, հարցեր կան, Դուք հենց նոր նշեցիք դրանք, կարծում եմ, կապված են տերմինաբանության հետ։ Կարծում եմ՝ կարող ենք այս մասին ավելի մանրամասն խոսել»,-ասել է Պուտինը:

Փաշինյանն իր հերթին ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է՝ և՛ սահմանային ծառայությունները, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը։

«Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև ՀՀ բեռների, երկաթուղային գնացքների՝ Նախիջևանով, Ադրբեջանի Հանրապետությունով, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխելու համար։ Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով, ինչպես ասացի, երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա»,-ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր