Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Շիրազ Հ-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել է ձիուն, այնուհետև արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Շիրազ Հ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լաուրա Գ-ն, 17-ամյա Վլադիմիր Գ-ն, 16-ամյա Մերի Գ-ն, 8-ամյա Վարդուհի Գ-ն և ՌԴ քաղաքացի՝ 24-ամյա Արտակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ...

Կարդալ ամբողջովին