Դեպի վեր

«Կապիտուլյանտ Նիկոլի մանիպուլյացիան լկտի սուտ է». Էդուարդ Շարմազանով

henaran.am05/4/2021, 10:42
  • Email
  • Facebook
  • Twitter

«Կապիտուլյանտ Նիկոլի մանիպուլյացիան լկտի սուտ է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը բավականին մեծ հաջողություն արձանագրելու շանսեր ունի:

«Քաղաքական դաշտում կա՞ մի ուժ, որը սխալներ չի արել կամ մշտապես եղել է մեկ բևեռում: Մի բան ակնհայտ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն առաջին պաշտոնյան էր, որը գիտակցեց, որ Հանրապետականը ճիշտ էր, Նիկոլը կամ նիկոլականները՝ սխալ, տեսավ այն մտահոգությունները, որոնք մենք հնչեցնում էինք 1.5 տարի շարունակ՝ կապված և՛ Արցախի, և՛ եկեղեցու, և՛ ավանդական արժեքների, և՛ բանակցային պրոցեսի, և՛ առհասարակ պետության առաջընթացի հետ, և ինքը իր հրաժարականի տեքստով արդեն ընդունեց, որ մեր պետությունն այս կապիտուլյանտի առաջնորդությամբ չի կարող լավ տեղ գնալ, հետևաբար՝ գիծը քաշված է, նա արդեն 1.5 տարի ընդդիմության ճամբարում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ չկա ընդդիմադիր որևէ առանցքային թիմ և գործիչ, որն այս 1.5 տարվա ընթացքում սերտ չի համագործակցել «Հայրենիք» կուսակցության հետ:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեռևս նախընտրական ցուցակները չեն քննարկվել, անգամ չեն որոշել, թե ինչ է լինելու դաշինքի անվանումը: «Շատ ավելի ճիշտ կլիներ պետության և քաղաքացիների համար, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը հեռացվեր, բայց ունենք այն, ինչ ունենք: Կան մարդիկ, որոնք գտնում են, որ արտահերթ ընտրությունը շանս է՝ սրան հեռացնելու: Ես՝ որպես երկարամյա քաղաքական փորձ ունեցող գործիչ, և գոնե վերջին 3 տարում պայքարի ամենաառանցքային գործիչներից մեկը, կարծում եմ՝ եթե կա շանս, պետք է օգտագործել, պետք է պայքարել: Մենք պայքարի կողմնակից ենք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ամբողջովին ֆեյք է և ստից է բաղկացած. «ՀՀԿ-ն պայքարելու է այս ապազգային ռեժիմին հեռացնելու համար: Կլինենք իշխանություն թե ընդդիմություն, այլ հարց է, բայց փաստն այն է, որ պետք է պայքարենք. Հայաստանի ողնաշարը չի ուղղվի, քանի դեռ թուրքի առջև ծնկի եկածը Հայաստանի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Ակնհայտ է, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը երազի էլ՝ մեծամասնություն չի կարող կազմել, միայնակ նա 50+1 չի ունենալու, ակնհայտ է: Իհարկե, նա ունի որոշակի քանակությամբ ձայներ. մեր պետության համար ամոթ է, որ դեռևս կապիտուլյանտը, որը այս մեծ ազգային աղետի պատճառն ու մեղավորն է, ունի որոշակի աջակցություն, բայց ակնհայտ է մի բան, որ այս հողատուն չունի մեր բնակչության մեծամասնության աջակցությունը, ինչ ֆոկուս էլ անեն՝ ակնհայտ է, որ դա չկա»:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին՝ մի քանի թեզեր առաջ քաշեց, որոնցից մեկը վերաբերում էր բանակցային գործընթացին: «Բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015թ. աշնանը-2016թ. ձմռանը: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015թ. աշնան և 2016թ. ձմռան իրադարձությունները, որից հետո եկել է 2016թ. գարունը, և եղել է ապրիլի 2: Այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, և դա ապացուցող փաստաթղթեր կան, որոնց հետ ես աշխատել եմ 2018թ. վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասել է Փաշինյանը:

Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Կապիտուլյանտ Նիկոլի մանիպուլյացիան լկտի սուտ է և ողորմելի փորձ՝ իր ուսերից մեղքը և պատասխանատվությունը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 518.5 523.5
EUR 626 641
RUR 6.95 7.2
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր