ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները նախարարւն ներկայացրել են հրատապ խնդիրները և հայեցակարգային ծրագրերը։ Քննարկմանը մասնակցել նաև համակարգի կառույցների ղեկավարները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մինչ խորհրդակցության մեկնարկը Վահրամ Դումանյանը ներկայացրել և հաջողություն է մաղթել նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը:
Վահրամ Դումանյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, հանդիսանալով ամենալայն գործառույթներ ունեցող կառույցներից մեկը, արդյունավետ կառավարման կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ է համակարգային և հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերել:...
Կարդալ ամբողջովին