Դեպի վեր

Նախագահ Արմեն Սարգսյանի ճեղքումը. միջանցքը կձևավորվի՞

1in.am06/30/2020, 4:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Նախագահ Արմեն Սարգսյանի ճեղքումը. միջանցքը կձևավորվի՞

Նախագահ Արմեն Սարգսյանը նախորդ շաբաթ հանդիպել էր հայաստանցի մի խումբ գործարարների հետ, նրանց հետ քննարկելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում տնտեսական մարտահրավերներն ու հեռանկարները, բարդ իրադրությունում ապագա կառուցելու համար անհրաժեշտ հարցերը: Կորոնավիրուսի համավարակի առողջապահական ասպեկտից զատ, տնտեսական ճգնաժամի հանգամանքը, անշուշտ, առանցքայինն է, որ պահանջում է ուշադրություն և ջանք: Մեծ հաշվով, առողջապահական մարտահրավերն այդ իմաստով կարող է լինել առավել կարճաժամկետ, քան տնտեսականը, որն իր հերթին սպառնում է այլ, այդ թվում՝ առողջապահական ոլորտների վրա բացասական իմաստով մուլտիպլիկատիվ էֆեկտով: Ըստ այդմ, ներկայումս համավարակին զուգահեռ, էական անհրաժեշտություն է տնտեսության առողջության հանդեպ հոգատարությունը: Դա իր հերթին ենթադրում է ոչ միայն տնտեսական հետևանքների չեզոքացման աջակցային քաղաքականություն, որն, անշուշտ, հույժ կարևոր է: Խոշոր հաշվով, տնտեսական մարտահրավերի չեզոքացումը նոր իրավիճակում ունի խորքային այլ բնույթ:

Հայաստանը պետք է պատրաստվի ոչ թե տնտեսական ռիսկեր չեզոքացնելուն, այլ տնտեսական հեռանկարներ կառուցելուն, որը պետք է լինի նոր աշխարհակարգի կառուցման համաշխարհային գործընթացին զուգահեռ հանգամանք: Մեծ հաշվով, տնտեսությունն ու աշխարհակարգը հայելային արտացոլումներ են, փոխկապակցված և փոխադարձաբար պայմանավորվող զարգացումներ, ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական հեռանկարները պահանջում են ոչ միայն ներքին տնտեսական քաղաքականություն, այլ նաև աշխարհաքաղաքականություն: Այդ իմաստով հատկանշական է նախագահ Արմեն Սարգսյանի մի նախաձեռնություն, որի մասին նա խոսել է գործարարների հետ: Նա հիշատակել է սննդի անվտանգության միջանցքի իր գաղափարի մասին: «Օգտագործելով իմ կապ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 489 498
EUR 577 592
RUR 6.72 6.96
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր