Դեպի վեր

Մոսկվան բացահայտել է Թել Ավիվի երկերեսանիությունը, Պուտինը դադարեցրել է Հրեական գործակալության գործունեությունը

armenpress.am07/8/2022, 5:42

Մոսկվան բացահայտել է Թել Ավիվի երկերեսանիությունը, Պուտինը դադարեցրել է Հրեական գործակալության գործունեությունը

Իսրայելում բորբոքվում է պայքարը պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նոր ղեկավարի նշանակման համար։ Քաղաքական անցումային շրջանը, որում երկիրը հայտնվել է իշխող կոալիցիայի փլուզումից հետո, ընդդիմությանը, որը ներկայացված է նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուով, առիթ է տվել՝ հանդես գալու արագ վերադասավորումների դեմ, ինչը պնդում է պաշտպանության բանակի ղեկավար Բենի Գանցը: Այդ պաշտոնի որոշ թեկնածուներ արդեն հստակեցնում են իրենց ռազմավարությունը, եւ դա ոչ մի լավ բան չի խոստանում տարածաշրջանին։

Իսրայելի կառավարության իրավախորհրդատու Գալի Բահարավ-Միարան հայտարարել է, որ անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ աշնանը նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, խոչընդոտ չէ պետական բարձր պաշտոններում կադրային վերադասավորումների համար: Նա անուղղակիորեն մեկնաբանել է գլխավոր շտաբի պետի պաշտոնի համար պայքարը։ Բահարավ-Միարան խոստովանել է, որ ժամանակավոր իշխանությունները պետք է զսպվածություն ցուցաբերեն ներքին պայքարի շրջանակներում, սակայն վերապահում է արել. «Զսպվածությունը կաթվածահարություն է նշանակում»։ «Փոթորիկը մեր նավը չի շեղի իր ուղուց,- խոստացել է նա:- Նշանակման հարցը կքննարկվի կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ՝ առանց կողմնակի նկատառումների»։

Բենի Գանցը, ում հաջողվել է ընտրել մի քանի թեկնածուների, մտադրվել է արագացնել գլխավոր շտաբի պետի նշանակման գործընթացը։ Գործող շտաբի պետի տեղակալ Հերցի Հալեւին համարվում է նրա ֆավորիտը, իսկ գեներալ-մայոր Էյալ Զամիրը, ով արդեն այդ պաշտոնի համար պայքարելու փորձ ունի, նախընտրելի տարբերակ է Նաթանյահուի եւ ընդդիմության համար։ Անցումային շրջանում բարձր պաշտոններում փոփոխություններն ընդդիմության համար նախաձեռնության կորուստ են նշանակում, ուստի վերջինս փորձում է դանդաղեցնել կադրային փոփոխությունները՝ ընդգծելով դրանց անթույլատրելիությունն այն պահին, երբ պետությունը շարժվում է դեպի հնարավոր վճռորոշ ընտրություններ։

Բայց բոլոր փաստարկներին իրավական գնահատական կարող է տալ միայն կառավարության իրավախորհրդատուն։ Նշանակումը հետաձգելու անհրաժեշտության մասին փաստարկի դեմ, հավանաբար, խոսում են հրեական պետության տարածաշրջանային հակառակորդների մոտ աճող համակարգման մասին տվյալները, որոնք, ըստ տարածված կարծիքի, փորձում են օգտվել դեպի ուկրաինական դոսյե համաշխարհային օրակարգի թեքվածությունից։ Դա վերաբերում է եւ երկարամյա դաշնակիցների՝ Իրանի եւ Սիրիայի պաշտպանական շփումներին, եւ պաղեստինյան՝ ժամանակին մրցակցող խմբակցությունների միջեւ փոխգործակցությանը:

Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի համար իր ծրագրային հոդվածում աճող ռիսկերի մասին նշել է նաեւ Էյալ Զամիրը: Նրա խոսքով՝ հարեւան Սիրիայի հագեցվածությունը բարձր տեխնոլոգիական զենքերով եւ շիա զինյալների դիվերսիոն գործունեության աճը պետք է ստիպեն Իսրայելին ոչ միայն ակտիվացնել Իրանի ենթակառուցվածքների ռմբակոծումներն արտասահմանում, այլեւ զանգվածային մահափորձեր կազմակերպել ամենաազդեցիկ ռազմաքաղաքական կազմակերպության՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» անդամների դեմ։ «Իրանը խոցելի է եւ ձգտում է խուսափել իր տարածքի վրա ուղղակի հարձակումներից»,- նշել է Զամիրը:

«Իսրայելում գլխավոր շտաբի պետի պաշտոնը գործնականում երկրորդ պաշտոնն է՝ վարչապետից հետո,- «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում հայտարարել է Վաշինգտոնի մերձավորարեւելյան ինստիտուտի հրավիրված հետազոտող եւ Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Անտոն Մարդասովը:- Միեւնույն ժամանակ նախարարների կաբինետը պաշտոնապես հետեւում է անվտանգության ոլորտում նրա առաջարկություններին եւ հաստատում գործողությունների իրականացման ծրագրերը։ Բավական դժվար է հիշել, թե կառավարությունը երբ համաձայնության չի եկել գլխավոր շտաբի պետի հետ։ Ուստի Իսրայելի զինված ուժերի նախկին հրամանատարները պահանջված են քաղաքականության մեջ»:

Մեկնաբանելով այն, թե նոր պաշտոնի համար պայքարում հաղթանակի դեպքում Զամիրն արդյոք կկարողանա՞ ազդել ռուս-իսրայելական կապերի որակի վրա՝ կապված սիրիական հակամարտության կարգավորման հետ, Մարդասովը նշել է. «Մի կողմից՝ Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններում ճգնաժամն աստիճանաբար է զարգացել եւ սկսել է իրեն զգացնել տալ դեռ Նաթանյահուի օրոք, որի հետ, չնայած հրապարակային «եղբայրացմանը», Մոսկվան չափազանց բարդ բանակցություններ ունեցավ նույնիսկ խոցված Իլ-20-ի հետ կապված իրավիճակի կարգավորումից հետո։ Չնայած տարածաշրջանում հաշտեցման նախաձեռնություններին, Իսրայելը լավ է հիշում Սիրիայում խմբավորումների ակտիվացումը Պաղեստինի հետ վերջին սրացման ժամանակ։ Դա ծայրահեղ բնույթ չի կրել, բայց ազդել է գործողությունների անցկացման վրա»։

Մարդասովի խոսքով՝ հենց Նաթանյահուն է խթանել Ուկրաինայի հետ մերձեցումը, ինչը բավական սուր է ընկալվել Ռուսաստանի իշխանությունների կողմից։ «Մյուս կողմից՝ Նաթանյահուի մարդիկ Ռուսաստանի հետ ավելի սերտ համակարգման կողմնակիցներ էին, իսկ ռուս զինվորականները երբեմն դեմ չէին Սիրիայում իրանական ուժերի դեմ իսրայելական զսպիչ հարվածներին,- նշել է փորձագետը։- Մոսկվան Իսրայելում քաղաքական ցնցումների պահին ցույց կտա, որ երկրների միջեւ հարաբերությունները կախված չեն կոնկրետ քաղաքական գործչից»:

ՌԴ-ն Հրեական գործակալությունից պահանջել է դադարեցնել գործունեությունն իր տարածքում: Այս մասին գրում է բրիտանական «Rai Al Youm»-ը:

Ռուս-իսրայելական հարաբերությունների ներկայիս սրումը, թերեւս, ամենալուրջն է վերջին մի քանի տարվա ընթացքում։ Երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի կառավարությունը հրեական գործակալությունից («Սոհնուտ», զբաղվում է Իսրայել հայրենադարձության եւ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր