120 մլն դոլարի պարգևավճարի 95 տոկոսից ավելի ստացել են նախարարությունների, մարզպետարանների, պետական գերատեսչությունների սովորական աշխատակիցները՝ մասնագետ, ավագ մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ և այլն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե այդ պարգևավճարները ըստ էության կոռուպցիա են և գողություն բյուջեից:
«Այսինքն այդ գումարի մեծ մասը ստացել են ՀՀ հասարակ քաղաքացիները՝ պետծառայողներ, քաղծառայողներ և այլն: ԱԺ-ում օրինակ, մի քանի հարյուր աշխատող կա, որոնք միշտ ստացել են պարգևատրում, բացառությամբ ԱԺ պատգամավորների, որոնք վերջին անգամ փետրվարին են ստացել պարգևավճար: Ասենք Աժ...
Կարդալ ամբողջովին