«Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Հայաստանի նկատմամբ, ըստ որում` դա առանձին գործողություն չէր։ Ադրբեջանի նախագահը շարունակաբար դիմում էր ռազմատենչ հռետորաբանության` ասելով, որ նա պատրաստվում է Ղարաբաղի հարցը լուծել ուժի միջոցով։ Ադրբեջանի նախագահի և կառավարության ռազմատենչ հայտարարություններն էլ ավելի սաստկացան հուլիսի 12-ին նախորդող շաբաթների և ամիսների ընթացքում։ Ադրբեջանի կառավարության առջև ծառացած է մի կարևորագույն մարտահրավեր, այն է` բացատրել սեփական հանրությանը, թե ինչու իրենք չկարողացան ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի միջոցով, այն դեպքում երբ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ռազմական նպատակներով՝ ի հաշիվ Ադրբեջանի ժողովրդի բարեկեցության։ Ադրբեջանի հարձակումը ձախողվեց, և այդպիսով հօդս ցնդեց Հայաստանի նկատմամբ իրենց ռազմական գերակայության առասպելը»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդնումը պատճառաբանել է նրանով, որ միջազգային հանրությունն արդեն բավական ժամանակ հրադադարի խախտումների դեպքում ստիպված է լինում լսել երկու կողմերի փոխադարձ մեղադրանքները:
«Ես կարող եմ հասկանալ միջազգային հանրությանը, որն ամեն անգամ ստիպված է լսել կողմերի փոխադարձ մեղադրանքներն առ այն, թե ով սկսեց կամ ով առաջինը խախտեց զինադադարը։ Եվ կրկին ու կրկին դրա ականատեսն ենք լինում արդեն բա...
Կարդալ ամբողջովին