Դեպի վեր

8.9 մլրդ դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով

armenpress.am07/22/2021, 12:18
  • Email
  • Facebook
  • Twitter

8.9 մլրդ դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով

ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խոհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը, Ադրբեջանի սադրիչ քայլերի և առավելապաշտական նկրտումների հետևանքով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությանը, Հայաստանում աշխատատեղերի աճի դինամիկային, առաջին 6 ամսվա տվյալներով եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշների տարբերությանը, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրադրութանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

8.9 մլրդ դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար կառավարության ներքո հաստատված միջոցներից 8.9 մլրդ դրամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Ընդհանուր առմամբ, նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը` 50.7կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 44.9կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 1.7կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 4.15կմ: Ակնկալվող արդյունքն է պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի համար նախատեսված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ108+400 - կմ126+100 հատվածի հիմնանորոգման, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700 - կմ167+600 հատվածի հիմնանորոգման, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ374+000 - կմ384+300 հատվածի հիմնանորոգման, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+500 փլուզված հատվածի վերականգնման, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ122+000 - կմ124+000 հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերակագնման, Հ-11, Մոտեցում Խոր Վիրապին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+700 հատվածի հիմնանորոգման, Տ-7-52, /Հ-21/ (Արթիկ) – Անուշավան – Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+000 հատվածի հիմնանորոգման և Իջևան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի կմ0+000-կմ1+145 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով` շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ:

Անդրադառնալով նախագծին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ընդհանուր առմամբ՝ ճանապարհաշինարարությունը մեզ համար շատ կարևոր ուղղությունը է։ Ուզում եմ ընդգծել, որ այստեղ ևս մի թիրախային նպատակի միջանկյալ առումով հասել ենք: Խոսքը մեր ճանապարհների որակի մասին է։ Այսօր մենք կարող ենք ասել, որ ճանապարների շինարարության որակի առումով ունենք տեսանելի առաջընթաց, բայց եկեք պարոն Պապիկյան արձանագրենք, որ մենք դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսում էինք 2018թ։ Խոսքը մեր ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է:

Ուզում եմ նաև բարձրաձայնել այն թեմաները, որոնց մասին մենք մի քանի անգամ աշխատանքային քննարկումների ժամանակ խոսել ենք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով պարտավորվել ենք առաջիկա հինգ տարիներին կառուցել 2600կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների շինարարություն»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում գործող շինարարական ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագրերն ամբողջությամբ իրականացնել՝ մանրամասնելով, որ բոլոր շինարարական կազմակերպությունները չունեն այնքան պոտենցիալ։ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է միջազգային գործընկերների ուշադրությունը այս խնդրի վրա և հրավիրել քննարկումների՝ առաջիկա հինգ տարվա այս հսկայածավալ ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ համագործակցելու։ Վարչապետի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ այդ շինարարական ընկերությունների հետ Հայաստան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484 493
EUR 573 587
RUR 6.61 6.88
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր