«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը։ Ասոցիացված պրոդյուսեր՝ Անուշ Տեր-Խաչատրյան։ Սցենարի հեղինակներ՝ Լիկա Զաքարյան, Կարին Հովհաննիսյան։ Գլխավոր օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան։ Երաժշտությունը` Վան Սարգսյանի։ Հնչյունային ձևավորող՝ Լուսիեն Փալմեր, CAS։ Մոնտաժող՝ Մայքլ Թ. Վոլմեն։ Դերերում՝ Լիկա Զաքարյան, Լևոն Արշակյան, Արտակ Բեգլարյան և այլք։
Երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում և սկսում գրել։ Ն...
Կարդալ ամբողջովին
