Դեպի վեր

Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 25 անձ, այդ թվում՝ Տիգրան Աբրահամյանը, Միհրան Հակոբյանը, Արա Սաղաթելյանը

armtimes.com11/20/2020, 12:24

Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 25 անձ, այդ թվում՝ Տիգրան Աբրահամյանը, Միհրան Հակոբյանը, Արա Սաղաթելյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն այսօր դարձյալ բողոքի ակցիա են նախաձեռնել։ «Նիկոլ, հեռացիր», «հող հանձնող» եւ այլ վանկարկումներով նրանք փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտայի երթեւեկելի մի հատված։

Ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները, այդ թվում՝ ոստիկանության զորքերի հատուկ նշանակություն ստորաբաժանման ծառայողները, հիշեցնելով ռազմական դրության ժամանակ հավաքների ազատության արգելքի մասին, բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների։

Նրանց թվում են Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար–ղեկավար Արա Սաղաթելյանը, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, քաղաքագետ Հրանտ մելիք-Շահնազարյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, «Ադեկվատ» կուսակցության մի շարք անդամներ։ Վերջինիս ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնեց, որ նախատեսել էին արգելափակել Նախագահական նստավայրի հարակից խաչմերուկները՝ ի նշան նրա, որ Արմեն Սարգսյանը որքան էլ փորձի կառավարել տեղեկատվական հոսքերը, չի կարողանալու ազատվել պատասխանատվությունից։

Լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ոստիկանությունն իրավունք չուներ խ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր