Դեպի վեր

Ամենահմայիչ սպիով Գասպար Ուլիելը. դերասանի անսպասելի մահը, կարիերան ու կանայք

bravo.am01/21/2022, 10:54

Ամենահմայիչ սպիով Գասպար Ուլիելը. դերասանի անսպասելի մահը, կարիերան ու կանայք

37 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի դերասան Գասպար Ուլիելը: Նա Ալպերի Լա Ռոզիեր հանգստավայրում դահուկ քշելու ընթացքում բախվել է մեկ այլ դահուկորդի հետ ու գլխուղեղի լուրջ վնասվածք ստացել: Փրկարարները նրան ուղղաթիռով անգիտակից վիճակում հասցրել են Գրենոբլի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:Ուլիելին ամենատաղանդավոր ու գեղեցիկ ֆրանսիացի դերասաններից մեկն էին համարում: Խաղացել է հայտնի այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հաննիբալ. վերելք», «Սա ընդամենը աշխարհի վերջն է», «Սեն Լորան. ոճը ես եմ», «Գայթակղություն», «Սիրելու արվեստը»:

16


Ցավակցություններ

Կաննի կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Թիերի Ֆրեմոն նշել է, որ Ուլիելը ֆրանսիացի այն դերասանների սերնդին էր պատկանում, որոնք ստեղծում էին ֆրանսիական կինոյի ապագան.«Նա գիտեր՝ ինչպես ընտրել դերերն ու ստեղծեց կարիերա, որում ամեն խոստում կատարեց: Կարմիր գորգի վրա Գասպարի ամեն հայտնվելը ցուցադրում էր նրա խարիզման, որում ամփոփված էին համեստությունն ու հսկայական բարությունը: Նա հավասարաչափ վառ էր ու տաղանդավոր: Ուլիելը մեզ անչափ շատ բան տվեց, ու մենք միշտ կհիշենք նրան»:

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսն էլ մեծ ցավ է ապրել դերասանի մահվան պատճառով.«Գասպար Ուլիելը մեծացել է կինոյի հետ, իսկ կինոն՝ նրա: Նրանք շատ էին սիրում իրար: Այսուհետ մենք նայելու ենք Գասպարի լավագույն դերերը ծանր սրտով»,- Twitter-ում գրել է նա:

16


Ամենահուզիչ գրառումներից մեկն արել է ռեժիսոր Քսավյե Դոլանը, որի հետ ընկերներ են եղել.«Անիրական է, խելահեղ ու ցավոտ այս տողերը գրելը: Քո զուսպ ծիծաղն ու ուշադիր հայացքը: Քո սպին: Քո տաղանդը: Շշուկներն ու բարությունը: Քո հայտնվելը փոխեց իմ կյանքը: Սիրել եմ ու միշտ սիրելու եմ քեզ: Էլ ոչինչ չեմ կարող ասել: Դատարկված եմ քո հեռանալով»:

Հագեցած կարիերան

Գասպար Ուլիելը ծնվել է 1984 թվականին՝ Փարիզից ոչ հեռու բնակավայրում: 6 տարեկանից դեմքին սպի ունի, որը մնացել է շան կծելուց հետո: Հենց այդ սպին էլ նրան յուրահատուկ հմայք էր հաղորդում: Դերասանն ինքն էլ խոստովանել է, որ սպին իրեն շատ է օգնել՝ յուրահատուկ «փոսիկի» տպավորություն թողնելով:

11 տարեկանից սկսել է նկարահանվել կինոյում: 2003 ու 2004 թվականներին 2 անգամ առաջադրվել է «Սեզար» մրցանակի՝ որպես լավագույն երիտասարդ դերասան: Մեկ տարի անց «Սեզարի» է արժանացել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «Երկար նշանդրեք» դրամայում դերի համար, որում նրա խաղընկերուհին Օդրի Տոտուն է:

16


Ապա 2017-ին է կրկնել հաջողությունը «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար, որում խաղացել է Մարիոն Քոտիարի, Վենսան Կասելի, Լեա Սեյդուի հետ: Նրան նորաձեւության աշխարհում մեծ հայտնիություն է բերել անվանի դիզայներ Իվ Սեն Լորենի մասին նկարահանած ֆիլմը: Դրանից հետո Ուլիելը սկսել է համագործակել մի քանի բրենդների հետ ու դարձել Chanel-ի տղամարդկանց համար նախատեսված օծանելիքի դեմքը:

Նա մեկ անգամ չէ, որ ընդգրկվել է ամենաոճային մարդկանց ցանկում, ինչը բնավ էլ պատահական չէր: Մայրը նորաձեւության ցուցադրությունների պրոդյուսեր է, իսկ հայրը՝ դիզայներ:

Սիրավեպերը

Այդքան յուրահատուկ արտաքին ունեցող Գասպարը չէր կարող սրտակեր չլինել: Նա հանդիպել է բազմաթիվ հայտնի կանանց հետ: 2005 թվականին սիրավեպ է ունեցել Քոտիարի հետ, ապա՝ դերասանուհի Սեսիլ Կասելի հետ: 2007-ին կարճ ժամանակ հանդիպել է Մոնակոյի թագավորական ընտանիքից Շարլոտա Կազիրագիի հետ: Ամենալուրջ հարաբերություններն ունեցել է ֆրանսիացի մոդել ու եր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր