Դեպի վեր

Հուլիսի 22-ից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

shamshyan.com07/22/2021, 2:42

Հուլիսի 22-ից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

Հուլիսի 22-ից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով։



Մեկամսյա դասընթացներին մասնակցելու են Ավստրալիայից մինչև ԱՄՆ սփյուռքում դասավանդող շուրջ 140 մանկավարժ՝ 370 դիմորդից: Դասընթացների մեկնարկը տրվելու է այսօր՝ ժամը 18.00-ին:



2019 թ.–ին վերապատրաստման ծրագիրը տեղի է ունեցել առկա ձևաչափով, որին մասնակցել է 60 ուսուցիչ, 2020 թ.–ին՝ առցանց ձևաչափով, դիմել է շուրջ 500 և մասնակցել 100 հոգի՝ վեց ծրագրով: 2021 թ.–ին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հայտագրման ժամկետը հուլիսի 13-ն էր: Մասնակցելու համար հայտագրվել էր շուրջ 370 ուսուցիչ՝ 22 երկրից: Նրանցից ընտրվել է շուրջ 140 ուսուցիչ: 2022 թվականին նախատեսվում է ծրագիրն իրականացնել առկա՝ սփյուռքահայ ուսուցիչների Հայաստան այցելությամբ:



«Մեր խնդիրը մեկն է՝ ուժեղացնել հայկական կրթությունը տարբեր բաղադրիչներով, որպեսզի սփյուռքի մեր ուսուցիչներն ունենան թարմացված գիտելիք և կրթական համակարգում հայերենով ժամանակակից հմտություններին և տեխնոլոգիաներին հաղորդակից լինելու հնարավորություն: Դրանով նպաստում ենք հայկական կրթության որակի բարձրացմանը սփյուռքում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:



Վերապատրաստումն իրականացվելու է 7 առանձին ծրագրերով՝ նախկին 6-ի փոխարեն.




«Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ)
«Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
«Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
«Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ)
«Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ)
«Հայոց պատմություն» (120 դ/ժամ)
«Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)


ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ Հայոց պատմության և Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդումը՝ որպես առանձին ծրագրեր, առանձնաբար ներառվել են առաջին անգամ: Մասնակիցների քանակը ավանդական 60-ի և նախորդ տարվա 100-ի փոխարեն այս տարի ընդգրկում է 140 մասնակից 20 երկրից: Ծրագրում նախատեսված են նաև թանգարանների վիրտուալ այցելություններ:



Վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է «Ֆիչըր» ընկերության կողմից: Ինչպես ներկայացրել է Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու Արսեն Սիմոնյանը, այս տարի ներգրավվել են 40-ից ավելի վերապատրաստողներ. «Հրավիրել ենք ներառական կրթության, հայ մշակույթի, պատմության ոլորտների լավագույն մասնագետներին, որոնք կներկայացնեն դասավանդման լավագույն մոտեցումները»:



ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ առաջնային խնդիրներից է սփյուռքի կրթական հաստատությունների թվայնացումը, ինչը կհեշտացնի ԿԳՄՍՆ-ի՝ սփյուռքյան դպրոցներին աջակցելու գործընթացը թե՛ դասագրքերի տրամադրման, թե՛ վերապատրաստումների կազմակերպման առումով:
Այս տարի վերապատրաստման համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 6.5 միլիոն դրամ: Սա ոչ թե հերթական վերապատրաստման ծրագիր է, այլ Հայաստանը սփյուռքին կապող կարևոր օղակ:





Ամփոփ տեղեկություններ ծրագրի մասին



Ծրագրի կայացումը, ֆինանսավորումը և ուսուցիչների մասնակցությունը



Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա պետական ծրագիր է, որն իրականացվում է 2000 թվականից:



Ծրագիրն անցել է զարգացման երկար ու բարդ ճանապարհ: 2000-2006 թթ. այն իրականացվել է միայն բարեգործական միջոցների հաշվին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Հենց այդ ծրագիրն իրականացնելու նպատակով 1999 թ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմում ստեղծվել էր «Սփիւռք» գիտահետազոտական կենտրոնը: Վերապատրաստման ծրագիրը ստեղծվել էր կենտրոնի և հաստատվել էր նախարարության կոլեգիայի կողմից:



Թեպետ առաջին տարիներին մասնակիցների թիվը չէր գերազանցում 30-ը, բայց այն արագ դրական արձագանք ստացավ սփյուռքում: Սակայն Հայաստանում մեկ ամիս մնալու ծախսերը խոչընդոտ էին վերապատրաստվել ցանկացող ուսուցիչների համար:



Այդ պատճառով 2005 թվականին նախարարությունը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին՝ խնդրելով ստանձնել Հայաստանում ուսուցիչների կեցության և սննդի ծախսերը:



2005 և 2006 թվականներին ծրագիրն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսավորմամբ: Այդ տարիներին մասնակից ուսուցիչների թվաքանակը հասել է 110-ի:



2007 թվականից ծրագիրն առաջին անգամ ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից՝ միայն ապահովելով դասավանդողների աշխատավարձը, իսկ 2009 թվականից ՀՀ պետական բյուջեն ստանձնել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը՝ ներառյալ ուսուցիչների կեցությունը, երեքանգամյա սնունդը, շրջայցերը, մշակութային ծրագիրը, դասընթացների կազմակերպումը: Այդ տարվանից սկսած մասնակցող ուսուցիչների թիվը, ֆինանսավորման չափերով պայմանավորված, պահպանվել է (տարեկան 60 անձ):



Վերապատրաստման ծրագրի կազմակերպումը 2000-2019 թթ. ընթացքում վստահվել է նաև Կրթության ազգային ինստիտուտին, որը փոփոխություններ է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտահետազոտական կենտրոնի կազմած ուսումնական ծրագրում, դրանով սահմանվող ուսումնական նպատակների և խնդիրների մեջ՝ պահպանելով ծրագիր-նախագծի ընդհանուր կառուցվածքը և առաքելությունը: Կատարողներով պայմանավորված՝ առանձին տարիներին վերապատրաստումն ավելի շատ ուղղված էր նոր գիտելիքի փոխանցմանը, իսկ հաջորդ տարիներին՝ գործնական կարողությունների ձևավորմանը:



Վերջին երկու տարիներին՝ 2020 և 2021 թթ., կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վերապատրաստումն իրականացվում է հեռավար ձևաչափով: Դ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր