Դեպի վեր

«Քանդակն իսկապես յուրահատուկ եւ խոսուն է». Հյուսիսային պողոտայում տեղադրվել է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը

armtimes.com09/22/2021, 1:36

«Քանդակն իսկապես յուրահատուկ եւ խոսուն է». Հյուսիսային պողոտայում տեղադրվել է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը

Երեւանում՝ Հուսիսային պողոտայում, տեղադրվել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» արձանը: Քանդակը տեղադրելու առաջարկին Երեւանի ավագանին հավանություն էր տվել դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին:

Այսօր, երբ այցելել էինք այն լուսանկարելու, ականատեսը եղանք ինչպես երեւանցիների, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների՝ քանդակի նկատմամբ բավականին մեծ հետաքրքասիրությանը: Անցորդների գրեթե մեծ մասը կա՛մ լուսանկարում էին այն, կա՛մ էլ՝ մի քանի վայրկյան դադար տալիս եւ հետաքրքրությամբ զննում:

Մեր հարցվածներից շատերն իրենց հիացմունքն ու հավանությունն արտահայտեցին՝ ասելով, որ քանդակն իսկապես յուրահատուկ եւ խոսուն է, իսկ Հյուսիսային պողոտայում այն տեղադրելն ամբողջացնում է գաղափարը, քանի որ մայրաքաղաքի այդ հատվածն առավել հայտնի է որպես զբոսնելու վայր:

Քաղաքացիներից Սուրեն անունով մի տղամարդ էլ, որն այդ պահին լուսանկարում էր քանդակը, մեր զրույցում ասաց՝ Արտո Չաքմաչյանի բոլոր գործերն է հավանում, իսկ այս մեկը՝ առավել եւս. «Ես գիտեմ, որ այս քանդակը տեղադրելը պլանավորված է եղել 2019 թվականից՝ պատերազմից առաջ, եւ վարպետի երկար տարիների երազանքն է եղել: Այն ինձ շատ է դուր գալիս»:

Իհարկե, բացասական կարծիքներ ունեցողներ էլ կային: Տարեց պապիկներից մեկը դժգոհություն հայտնեց, որ «Երեւան» գրած բանալու քանդակի դիմաց «այդ անհասկանալի արձանը» տեղադրելն ամենեւին էլ լավ գաղափար չէ: «Բանալին պարզ, հասկանալի ու գեղեցիկ գործ է, բայց սա անհասկանալի է: Այս քանդակում պատկերված մարդն էլ կզած է, քաղաքի կենտրոնում սա տեղադրելն անընդունելի է»,- ասաց նա:

Որքան էլ զարմանալի թվա, բայց մենք նաեւ հանդիպեցինք անցորդների, որոնք քանդակի կող...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր