Դեպի վեր

Այս որոշումը կայացվել է հինգ-վեց հոգու որոշման արդյունքում. նման բան չի կարելի թույլ տալ

1in.am01/12/2019, 6:30

Այս որոշումը կայացվել է հինգ-վեց հոգու որոշման արդյունքում. նման բան չի կարելի թույլ տալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

-Պարոն Թադևոսյան, օրերս համացանցում նշել էիք, որ եթե հեղափոխությունը չուղեկցվի ինստիտուցիոնալ բարեփոխումներով, ամեն ինչ ձախողման կենթարկվի։ Մեզ անհրաժեշտ են առաջին հերթին այնպիսի հարկային օրենքներ ու դրանք աշխատացնող մեխանիզմներ, որոնք ձեռնտու կլինեն առաջին հերթին մանր ու միջին ձեռներեցներին։ Որո՞նք, ըստ Ձեզ, պետք է լինեն կառավարության առաջիկա անելիքները։

-Հիմա շատ կարևոր փուլ է մեզ համար: Մենք վերջապես կարողացել ենք հաղթահարել կոռումպացված նախկին համակարգին քաղաքական իշխանության փոփոխման առումով: Հիմա արդեն դրա թողած ծանր հետևանքները հաղթահարելու փուլն է։ Այս փուլում պետք է անել այնպիսի քայլեր, որ հնարավոր լինի այդ նախկին համակարգի ստեղծած իրականությունը փոխել։ Իսկ այդ իրականությունում ողջ հասարակական, տնտեսական, այդ թվում նաև վարչական և ինստիտուցիոնալ ռեսուրսները ծառայեցվում էին իշխանությունը զբաղեցնող նեղ շրջանակի հարստացմանը։ Այսինքն՝ ձևավորված համակարգը, ժամանակակից տերմինաբանությամբ, ավելի շատ կորզողական էին: Այսինքն՝ կորզում էին հասարակության ռեսուրսները՝ ի շահ կառավարողների վերնախավի։ Հիմա մենք խնդիր ունենք փոխել այդ վիճակը և ավելի լայն մարդկային ռեսուրսների ներգրավել տարբեր ոլորտներ, այդ թվում նաև տնտեսական գործունեության ոլորտ: Նախկին բոլոր ինստիտուտները ֆորմալ կամ ոչ ֆորմալ, որոնք օտարում էին մարդկանց տնտեսական գործունեություն իրականացնելուց, այժմ դեռևս պահպանվում են։ Այսինքն՝ ներկայիս կառավարությունն ունի շատ լուրջ մարտահրավերներ այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխությունների, որոնք մանր ու միջին բիզնեսին մրցակցելու հնարավորություն կտան, ինչպես նաև մարդկանց համար կձևավորեն տնտեսական ակտիվության ոլորտ ներգրավելու լայն հնարավորություններ: Նախկին համակարգը կենտրոնացած էր խոշոր օլիգարխիկ դերակատարների ակտիվության համար նպաստավոր պայմանների ձևավորման վրա, իսկ ներկայիս համակարգը դեռ գործում է այդ տրամաբանության մեջ։ Իմ կարծիքով՝ փոփոխության մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ նկատելի կդառնա, որ նոր կառավարությունը գործում է նոր միտումներ ձևավորելու ուղղությամբ։

-Տեսակետ կա, որ ժողովրդի անվերապահ վստահությունը ստացած խորհրդարանական մեծամասնությունը բացառապես մեկ անձով է պայմանավորված, և լեգիտիմ է ու վստահության մեծ պաշար ունի ոչ թե իշխող քաղաքական թիմը, այլ բացառապես դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք բացառապես մեկ անձով պայմանավորված լեգիտիմությունը կարող է թիմային կամ կոլեկտիվ պատասխանատվություն ենթադրել, և, ի վերջո, այս իշխանության տապալման դեպքում ո՞վ է կրելու հիմնական պատասխանատվությունը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ նրա ղեկավարած քաղաքական թիմը:

-Համաձայն չեմ այդ կարծիքների հետ, թե լեգիտիմ է և վստահության մեծ պաշար ունի ոչ թե «Իմ քայլը» դաշինքը, այլ այդ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Դա մարդկանց թյուրիմացության մեջ գցելու կարծիք է: Այդ անձը միայնակ չի գործել նախորդ համակարգի դեմ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի շուրջը եղել է և կա թիմ: Այլ բան է, որ Փաշինյանը շատ վառ քաղաքական գործիչ է: Եվ այդ թիմում ծանրակշիռ դեր ունի Փաշինյանի կարծիքը: Բայց ես հույս ունեմ, որ առաջիկայում գործընթացներն այնպես կզարգանան, որ Ազգային ժողովում կկենտրոնանա բավականին ինքնուրույն տեսանկյուն ունեցող պատգամավորների մի խումբ, որը կկարողանա լուրջ հակակշիռ ստեղծել կառավարությանը։ Հույս ունեմ, որ գործադիր և օրենսդիր մարմինների հակակշիռները կաշխատեն, և իմ հույսերը հենց այնպես չեն: Օրենսդիր իշխանությունը և ապագայում ստեղծվելիք գործադիր մարմինն ունեն շատ ավելի մեծ ռեսուրս նախկինում ձևավորված հարստահարիչ համակարգը հաղթահարելու: Կարևոր է նաև քաղաքական կամքի առկայությունը: Նախկին ռեժիմն ընդհանրապես իր առջև չէր դրել նման խնդիր: Իսկ այս նոր քաղաքական իրավիճակում կա դրված նման խնդիր: Այլ բան է, թե ինչ հաջողությամբ դա կարող է իրագործվել: Իսկ դա տեղի ունենալու համար նոր իշխանության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը մասնակցության աստիճանը մեծացնելն է: Այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ պետք է մասնակցեն կառավարմանը: Յուրաքանչյուր կարևոր որոշում ընդունելուց պետք է հաշվի առնվի դրա շահառու խավի կարծիքը: Պետք է ուսումնասիրվեն այդ մարդկանց շահերը, և այնպիսի օրենքներ ընդունվեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր